«Էլարդի» հետ տեսակապի ժամանակ տեղի ունեցածը չի մտահոգել Տիգրան Ավինյանին. Նա խոսեց հնարավոր պարտադրանքի մասին
Այն, ինչ տեղի ունեցավ «Էլարդի» ներկայացուցիչների հետ տեսակապի ժամանակ, արդեն իսկ գրված էր «Էլարդի» եզրակացության մեջ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հեռանկարին, նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ տեսակապի ընթացքում տեղի ունեցածն իրեն չի մտահոգել:
Հարցին, թե այդ տեսակապից հետո Քննչական կոմիտեի կողմից տրված դրական եզրակացությունն ի՞նչ հարցեր առաջացրեց, ինչ են մտածում իշխանությունները, Ավինյանն արձագանքեց, որ դա իրավական գնահատական տալու խնդիր է. «Չեմ կարծում, որ ես կարող եմ իրավական գնահատական տալ»:
Նա անդրադարձավ նաեւ հարցին, թե արդյոք կա՞ պարտադրանք, որ Հայաստանը պետք է անպայման Ամուլսարի հանքը շահագործի. փոխվարչապետը նշեց. «Միակ պարտադրանքն այն է, որ մեր պետությունը պետք է լինի իրավական պետություն եւ օրենքի երկիր: Անձամբ ես ունեմ մեկ շահագրգռվածություն, դա պետական շահի պաշտպանությունն է եւ պահպանումը: Որեւէ այլ շահագրգռվածություն չունեմ եւ չեմ կարող ունենալ»:
Նա չպատասխանեց հարցին, թե արդյոք կո՞ղմ է, որ հանքը շահագործվի, թե ոչ:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան