«Իր մեղավորությունը որեւէ ձեւով չի հաստատվել դեռեւս». Պնախարարը՝ սպառազինության մատակարարման հարցով քրգործի մասին
Այս պահին քրգործ է հարուցված, նախաքննություն է իրականացվում, հետեւաբար որեւէ մեկնաբանություն իմ կողմից ճիշտ չի լինի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Հայաստանում զենքի մատակարարման մրցույթի տապալման գործով հարուցված քրեական գորրծին, որին մասնակցել է ռուսական «Օրսիս» ընկերությունը:
Հարցին, թե ինչու է այդ գործով անցնող բարձրաստիճան սպան շարունակում ծառայությունը, նախարարը պատասխանեց. «Որովհետեւ իր մեղավորությունը որեւէ ձեւով չի հաստատվել դեռեւս»:
Հայաստանում քրեական գործ են հարուցել «ծառայության մեջ անփույթ վերաբերմունքի» գործով՝ ռուսական ընկերության մասնակցությամբ սպառազինության մատակարարման տենդերի տապալման պատճառով:
Մայիսին Հայաստանի ՊՆ-ն իր պատմության մեջ առաջին անգամ մի քանի միլիոն դոլարի ռազմատեխնիկայի մատակարարման մրցույթ էր հայտարարել: Որակավորման չափանիշները բավարարել հաջողվել էր միայն ռուսական ORSIS ընկերությանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տենդերը փակել են առանց պատճառները բացատրելու: ORSIS-ը դիմել էր վերաքննիչ հանձնաժողով և իրավաբանի, որն իր շահերն էր պաշտպանում Հայաստանում, որի արդյունքում հայց էր ներկայացվել: Կատարվածի մասին տեղեկացվել էր նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդը:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան