Ինչո՞ւ «Սանիթեք»-ին հաջողվեց աշխատել նախկին իշխանությունների հետ, իսկ ներկայիս իշխանությունների հետ՝ ոչ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արդեն մի քանի օր է՝ «Սանիթեք»-ը աղբահանություն չի իրականացնում եւ պատճառների մասին քաղաքապետարանին չի ծանուցել, գրավոր չի նախազգուշացրել: Սակայն պարզվում է, որ «Սանիթեք»-ը դրա համար լուրջ պատճառներ ունի:
Ըստ ընկերության՝ ներկա պահի դրությամբ Երեւանի քաղաքապետարանը երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 մլն դրամ, եւ ընկերությունը քաղաքապետարանից պահանջում է կատարել պայմանագրով սահմանված վճարման պարտավորություններն ամբողջությամբ:
Ու մինչ օրս հարց է մնում ինչո՞ւ «Սանիթեք»-ին հաջողվեց աշխատել քաղաքային նախկին իշխանությունների հետ, իսկ ներկայիս իշխանությունների հետ՝ ոչ: Այնուամենայնիվ այս հարցը «Ժողովուրդ» օրաթերթը ուղղեց քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանին: «Մարդ չկա, որ հարցնեմ՝ ինչու եք հրաժարվել աշխատել: Ես անձամբ գնացել եմ այնտեղ, աշխատողներ կային, որոնց հարցեր եմ տվել, ինձ էլ պատասխանեցին՝ հարցրեք Նիկոլասին: Իսկ Նիկոլասն էլ այստեղ չէ, տեւական ժամանակ է՝ երկրում չէ Նիկոլասը»,- պատասխանեց Խաչիկյանը՝ նկատի ունենալով «Սանիթեք»-ի արաբ ղեկավարին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան