Կառգրավվի Յուրի Իվանյանի հեռախոսը, կստուգվեն բոլոր ինֆորմացիաները. մանրամասներ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ երեկ ծառայողական քննություն է սկսվել: Հիշեցնենք․ նա «ԷԼԱՐԴ»-ի եզրակացության հիման վրա կանաչ լույս էր վառել «Լիդիան»-ի առաջ։ Եվ հիմա, երբ քաղաքական որոշում է կայացվելու՝ հրաժարվել Ամուլսարից, քավության նոխազ է դառնալու հենց Իվանյանը, որը սխալ տեղեկություններ է տվել վարչապետին եւ սխալ եզրակացության է հանգել։
Օրերս հայտնի դարձավ նաեւ, որ Յուրա Իվանյանը եւ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ազգականներ են, իսկ վերջինս 2016 թվականին հաստատել էր Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Իվանյանն ու Գրիգորյանները վերջին տարիներին չեն շփվում միմյանց հետ, անգամ չեն բարեւում։
Նրանց հարաբերությունները փչացել են ինչ-որ տարածքի հետ կապված կոնֆլիկտից հետո։ Կավարտվի՞ արդյոք ծառայողական քննությունը պաշտոնանկություններով, Քննչական կոմիտեի մեր աղբյուրը կտրուկ բացառեց, ավելին՝ այստեղ վստահ են, որ ծառայողական քննությամբ էլ ոչ մի կասկածելի բան չի բացահայտվի։ Ի դեպ, քննությունը կտեւի 10 օր, այդ ընթացքում հարցաքննության կկանչվեն Ամուլսարի գործով քննչական խմբի բոլոր ներկայացուցիչները՝ 5 քննիչ։ Կառգրավվի նաեւ Յուրի Իվանյանի հեռախոսը, եւ կստուգվեն բոլոր ինֆորմացիաները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան