Դպրոցի տնօրենն իր տան էլեկտրաէներգիայի ամբողջ գումարը հաշվարկել է դպրոցի հաշվիչի վրա. Բացահայտում
ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ստացված տեղեկությունների հիման վրա համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Վարդենուտի միջնակարգ դպրոցի տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։
NEWS.am-ին ոստիկանությունից հայտնում են, որ ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ տնօրենը, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել եւ տարիներ շարունակ իր տան էլեկտրաէներգիայի ամբողջ գումարը հաշվարկել է դպրոցի հաշվիչի վրա եւ վճարել դպրոցի հաշվից՝ էական վնաս պատճառելով դպրոցի իրավունքներին ու օրինական շահերին։
Դեպքի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնում հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է տարածքային նախաքննական մարմնին՝ հետագա քննության։
Հանգամանքները պարզվում են։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան