Հայաստանում կսահմանվեն նոր սակագներ եւ նորմեր աղբահանման համար
Մենք բաց ենք եւ պատրաստ ենք ընդունել ցանկացած առաջարկություն մեր օրինագծերի փաթեթի վերաբերյալ։ Այս մասին խորհրդարանի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Աղբի սանիտարական մաքրման մասին» օրենքում, ինչպես նաեւ Վարչական իրավախախտումների մասին օրինագծում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, սեպտեմբերի 2-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
Նշենք, որ օրինագծով առաջարկվում է վճար սահմանել ոչ բնակելի շինությունների, այդ թվում հասարակական եւ արդյունաբերական շենքերի եւ շինությունների աղբահավաքման համար, ելնելով ընդհանուր մակերեսից եւ հետեւյալ սակագներով.
շինությունների եւ շենքերի համար, որտեղ մատուցվում են հանրային սննդի, ինչպես նաեւ կենցաղային ծառայություններ բնակչության համար, եւ որտեղ իրականացվում է առեւտուր՝ 1 քառ. մետր մակերեսով՝ 50-100 դրամ;
30-70 դրամ 1 քառ. մետրի համար հյուրանոցների, հյուրանոցային ծառայություններ մատուցողների եւ բնակչության համար համանման շենքերի, ինչպես նաեւ այն շենքերի եւ շինությունների համար, որոնք նախատեսված են բուժսպասարկում մատուցելու նպատակով, օդանավակայանների, երկաթուղային կայարանների եւ ավտոկայանների համար;
20-50 դրամ արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների համար՝ 1 քառ. մետր մակերեսով;
վարչական շենքերի եւ շինությունների, ֆինանսական կազմակերպությունների, տարբեր գրասենյակների համար՝ մեկ քառ. մետրը 5-20 դրամ;
հանրային շենքերի եւ գիտական, կրթական, մարզական ու մշակութային նշանակության շինությունների, ինչպես նաեւ զորանոցների համար՝ 3-15 դրամ 1 մետրի համար;
այլ շենքերի եւ շինությունների համար, որտեղ իրականացվում է այլ տեսակի գործունեություն՝ 10-30 դրամ 1 քառակուսի մետրի համար։
Բացի այդ, իրավաբանական անձը նույնպես կկարողանա վճարել ոչ թե մակերեսի հիման վրա, այլ հաշվի առնելով հավաքված աղբի զանգվածը՝ 10 հազար դրամ մեկ տոննայի դիմաց։ Բացի այդ, նախատեսված են տուգանքներ աղբը անհրաժեշտ տեղում չթափելու համար։ Այսպես, իրավաբանական անձանց համար տուգանքները կկազմեն նվազագույն աշխատավարձի 100-150-ապատիկը։
Իսկ եթե մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվի, ապա տուգանքը կարող է կազմել մինչեւ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը։
Օրինագծերի այս փաթեթն արդեն ստացել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Կանադան պատրաստվում է պարտիզանական պատերազմի՝ ԱՄՆ-ի դեմ
Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում նշելով Հայաստանի և Ադրբեջանի...