Գերբեռնված եւ թերբեռնված դպրոցների թիվը կտրուկ նվազել է. առցանց համակարգի ներդրման արդյունքները
Այս տարի առաջին անգամ Երեւանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է առցանց հայտագրման տարբերակով` համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով:
Առցանց համակարգի գործարկման հիմնական նպատակները.
Ø Բացառել առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղած դժգոհությունները, արատավոր բարքերն ու կոռուպցիոն ռիսկերը: Բազմաթիվ ծնողներից նախարարությունը ստանում էր բողոքներ, որ երեխաներին չեն կարողանում գրանցել իրենց ցանկացած դպրոցում` մարդկային գործոնի եւ կոռուպցիոն ռիսկերի առկայության պատճառով:
Ø Բարելավել դպրոցների ֆինանսական վիճակը: Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ աշակերտների թվով ֆինանսավորմամբ պայմանավորված, թերբեռնված դպրոցներն ավելի քիչ ֆինանսավորում էին ստանում, իսկ գերբեռնված դպրոցներում պետական միջոցների հավելում էր գոյանում` ստեղծելով անհավասար պայմաններ դպրոցների համար:
Ø Առցանց համակարգն այս տարի Երեւանում փորձարկվելուց հետո` հետագայում այն նաեւ մարզերում տարածելու հիմքեր ստեղծել:
Ամփոփելով առցանց համակարգի ներդրման արդյունքները` նախանշված բոլոր նպատակների ուղղությամբ առկա է դրական միտում: Մասնավորապես, դպրոցների առաջին դասարաններում փոխվել է ծանրաբեռնվածության ընդհանուր պատկերը.
Ø Եթե 2018-19 ուստարում Երեւանում կար մինչեւ 25%-ով ծանրաբեռնված
(այսինքն՝ թերբեռնված) 1-ին դասարաններ ունեցող թվով 6 դպրոց, ապա այս տարի այդպիսի դպրոցների թիվն ընդամնեը 3-ն է, այսինքն` նվազել է 50%-ով:
Ø 25%-50%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ միջին թերբեռնված) դպրոցների թիվը 37-ից հասել է 31-ի` նվազել է 16%-ով:
Ø Միաժամանակ 50,1%-75%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ քիչ թերբեռնված) դպրոցների թիվն ավելացել է 25-ից հասնելով 34-ի` աճել է շուրջ 36 %-ով: Այս փոփոխությունը կատարվել է առավել շատ թերբեռնված դպրոցների նվազման հաշվին՝ ավելի շատ առաջին դասարանցիներ ընդունելու արդյունքում։
Ø 75,1%-105%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ նորմալ) դպրոցների թիվն ավելացել է` 65-ից հասնելով 78-ի` աճել է 20%-ով:
Ø Իսկ 105,1%-ից ավել ծանրաբեռնված (այսինքն՝ գերծանրաբեռնված) դպրոցների թիվը 22-ից իջել է 9-ի. գերբեռնված դպրոցների թիվը նվազել է 60 %-ով:
Առցանց համակարգի ներդրման արդյունքները`
Ø Բոլոր ծնողների համար ապահովված է հավասար մեկնարկային պայմանների հնարավորություն՝ օրենսդրական կարգավորումներին համապատասխան: Յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել Երեւանի պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար:
Ø Երեւանում որեւէ դպրոց հնարավորություն չի ունեցել լիցենզիայով սահմանված տեղերից ավել թվով առաջին դասարանցիներ ընդունել. համակարգը դա թույլ չի տվել (լիցենզիայի տեղերը սահմանվում են նախարարի հրամանով` հաշվի առնելով կրթական գործընթացի կազմակերպման նորմատիվները):
Ø Երեւանում կտրուկ նվազել է գերբեռնված եւ թերբեռնված դպրոցների թիվը:
Ø Բողոքների թիվը, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, կազմել է մոտ 1%, որը ցանկացած նոր համակարգի ներդրման համար նորմալ ցուցանիշ է:
Ø Առցանց գրանցման համակարգը բաց է` հայտագրման համար վերջնաժամկետ սահմանված չէ, այն այլեւս չի փակվելու:
Ø Կան ծնողներ, ովքեր սեպտեմբերի 2-ի դրությամբ դեռեւս հայտագրում են իրականացնում` ընտրելով երեխայի դպրոցը:
Տեղեկացնենք` համակարգում ներառված Երեւանի թվով 155 պետական հանրակրթական դպրոցներում օգոստոսի 31-ի դրությամբ հայտագրվել է 12.015 երեխա` նախորդ ուսումնական տարվա 11.793 –ի համեմատ: Այս ուսումնական տարում Երեւան քաղաքի պետական դպրոցներում հայտագրվել է 222-ով ավելի շատ երեխա, քան նախորդ տարի:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի