Գեղարքունիքի մի քանի գյուղերի դպրոցներում առաջին դասարաններ չեն ձեւավորվել․ հնարավոր է նաեւ դպրոց փակվի
Գեղարքունիքի մարզի Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցում Դարանակից առաջին դասարանցիներ չկան, Գեղամավանի հիմնական դպրոցում առաջին դասարան չի ձեւավորել եւ Գեղաքարի հայտնի դպրոցում եւս, որն ուներ ընդամենը մեկ աշակերտ, առաջին դասարան չի ձեւավորվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը:
«Մենք տարածքային կառավարման նախարարություն գրություն ենք ուղարկել, որ մեկ աշակերտանոց դպրոցը վերակազմավորեն, միավորենք Խաչաղբյուր գյուղի դպրոցի հետ: Ավելի լավ է աշակերտի տեղափոխումը կազմակերպենք, քան մեկ աշակերտի համար դպրոց պահենք, նման ձեւաչափ ենք ներկայացրել, սպասում ենք Կառավարության որոշմանը»,-ասաց նա:
Կարեն Զազյանը նշեց, որ այս տարի 3200 առաջին դասարանցի են հաճախել դպրոց, սակայն մարզի հանրակրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան:
«Ուսուցիչների պակաս կա մարզում, «Դասավանդիր Հայաստան» ծրագրի հետ պայմանավորվածություն կա, որ 5 դպրոցներում համալրվելու են ուսուցիչներ, դպրոցաշինության խնդիր կա, ուշադրություն ենք դարձնում այն դպրոցներին, որտեղ քիչ թվով աշակերտներ կան»,- հավելեց նա:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի