Երեւան-Բաթում միկրոավտոբուսի վթարից տուժածների վիճակը կայուն է
Երեւան-Բաթում ուղեւորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով Երեւան տեղափոխված 2 տուժածների վիճակը կայուն է:
«Լուսադեմին հիվանդանոց է տեղափոխվել 2 հոգի։ Մեկը գնացել է տուն, մյուսը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Վերջինս ունի ողնաշարի կոտրվածք, գիտակցություն, ադեկվատ է, վիճակը գնահատվում է կայուն»,- այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էրեբունի ԲԿ-ի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը։
Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից էլ հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված տուժածի վիճակը միջին ծանրության է, կայուն, ունի քերծվածքներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:
Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ:
Զոհվել է ՀՀ երկու քաղաքացի (Գրետա Ա., ծնված 1966 թ. և Մարիաննա Ս., ծնված 1991 թ.):
Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել էին Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի