Վրաստանում վթարից տուժած երկու քաղաքացիների հարազատները դեմ են եղել նրանց տեղափոխմանը
Երևան- Բաթում ուղեւորափոխադրոմ իրականացնող միկրոավտոբուսի` Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած ուղեւորներից երեքը տեղափոխվել են Երեւան:
«Հայաստանից ժամանած ռեանիմոբիլները րոպեներ առաջ մեկնարկեցին իրենց երթը Թբիլիսիից դեպի Հայաստան։ Նրանք տեղափոխում են 2 տուժածի, ինչպես նաև մի քաղաքացու, ով դուրս էր գրվել, սակայն ժամեր անց նրա զգացողությունը վատացել էր», - հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Ռեանիմոբիլները Երեւան են հասել վաղ առավոտյան. տուժածներից Լենա Մ.-ն տեղափոխվել է ՀՀ Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Աննա Ա.-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:Նրանց վիճակը, ԱԻՆ-ի փոխանցմամբ, գնահատվում է ծանր:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Mercedes Sprinter» և «Ford Transit» մակնիշների ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով զոհվել է երկու քաղաքացի`1966 թ. ծնված Գրետան ու 1991 թ. ծնված Մարտան, տուժել 16 ՀՀ քաղաքացի:
«Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ:
Տուժածները՝ Լենա Մ.-ն, Գայանե Բ.-ն, Տաթևիկ Գ.-ն և Աննա Ա.-ն առայժմ գտնվում են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» և «Պինեո» բժշկական կենտրոններում: Գայանե Բ.-ի և Տաթևիկ Գ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Աննա Ա.-ինը և Լենա Մ.-ինը՝ ծանր, մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը հաղորդեց, որ Թբիլիսի քաղաք է մեկնել 4 ավտոմեքենա (ռեանիմոբիլ)»։
Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Վրաստանի հիվանդանոցներում շարունակում են մնալ երկու տուժած, որոնց հարազատները տեղափոխման համաձայնություն չեն տվել։
Աղբյուր` Փաստինֆո


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի