Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասը Ուղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակով Կասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունը Մոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդես Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Զգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ «Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակը Հայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում է Գազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունեն Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքը Արքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներին

Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկըՇենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնումՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններՊրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը ՊերուումՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշըՀայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցերՆոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)ԱՄՆ-ում կիրակի օրը հազարավոր ավիաչվերթներ չեղարկվել կամ ուշացել ենԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՊնոմպենում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, բացվել է նաև Հայաստանի տաղավարը (տեսանյութ)Հայկ Մարտիրոսյանը 0.5։1.5 հաշվով է ավարտել հանդիպումը գրոսմաստեր Յան Նեպոմնյաշչիի հետՆիկոլ Փաշինյանը Պնոմպենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)Գործակարգավարական խորհրդակցություն. ուղիղ հեռարձակումՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն․ ՓԾՀասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ (տեսանյութ)Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերով
Հայաստան

Սոնա Աղեկյանի դեմ Հայկ Մարությանի ներկայացրած հայցը դատարանը վերադարձրել է

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը վստահեցնում է, որ Երևանի քաղաքապետի կողմից իր դեմ ներկայացված հայցը չի կարող խոչընդոտել, որպեսզի ինքը դադարեցնի մայրաքաղաքի աղբահանության հետ կապված ակցիաները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սոնա Աղեկյանը։

Նրա խոսքով՝ հասկացել են, որ «ՍանիՏեք» ընկերությունն այլևս չի աշխատում, և դրա մասին բազմիցս քաղաքապետարանին զգուշացրել են՝ նշելով, որ օր առաջ դրա մասին պետք է մտածել և լուծել խնդիրը։

«Սակայն Երևանի քաղաքապետի անգործության արդյունքում մենք այսօր ունենք այն իրավիճակը, որը տեսնում եք։ Մեր ակցիաները շարունակական բնույթ են կրելու, դրա հետ կապված՝ այսօր ժողով ենք ունենալու, կլինեն քննարկումներ, որի վերաբերյալ լրատվամիջոցներին տեղյակ կպահենք»,-ասաց Սոնա Աղեկյանը։

Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից իր դեմ ներկայացրած հայցին, Սոնա Աղեկյանը տեղեկացրեց, որ հայցի մեջ եղել են մի քանի խախտումներ, ուստի դատարանը որոշել է այն վերադարձնել քաղաքապետին, որպեսզի դրանք շտկի։

«Պարոն քաղաքապետը հայցադիմումի համար վճարվող գումարն ամբողջովին չի վճարել, ինչ-որ թերի բաներ է մնացել։ Դատարանն այդ հայցը հետ է վերադարձրել՝ պահանջելով, որպեսզի այդ խախտումները կարգավորի, այնուհետև ներկայացնի։ Իրավական առումով էլ հայցադիմումի մեջ խնդիրներ են եղել»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա՝ եթե Երևանի քաղաքապետի խորհրդականները խելացի լինեն, ապա Հայկ Մարությանն այդ հայցն այլևս դատարան չի ներկայացնի՝ գիտակցելով, որ այդ հարցում որևէ մեկը նրա արժանապատվությունը՝ որպես «Կարգին Հայկոյի», չի ոտնահարել։

«Այստեղ խոսքը նրա անձի մասին չէ, Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքական գործիչները պարտավոր են լինել հանդուրժող բոլոր այն քննադատությունների համար, որոնք ուղղված են իրենց աշխատանքային գործունեությանը կամ անգործությանը։ Պարոն Մարությանը քննադատության է արժանանում իմ, թիմակիցների և քաղաքացիների կողմից, քանի որ անփորձ է և մատնված է անգործության։ Կցանկանայի, որպեսզի Հայկ Մարությանը չփորձի այնպես անել, որ մենք կորցնենք «Կարգին Հայկոյին»։ Մենք նախորդներին մերժել էինք և ունեինք փոփոխությունների ակնկալիք, ի վերջո, մայրաքաղաքը մարզասրահ չէ, որ գան մարզվեն և ձեռք բերեն փորձառություն»,- եզրափակեց Սոնա Աղեկյանը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Սոնա Աղեկյանի դեմ՝ պահանջելով նրան պարտավորեցնել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և հերքում: