Գյումրիի որոշ բուհերում պետպատվերի տեղերը չեն համալրվել
Գյումրիի բարձրագույն ուսումնական հաստատություններից 2-ում այս տարի չեն համալրվել պետպատվերով նախատեսված տեղերը: Խնդիրը ոչ միայն դիմորդների պակասն է, այլև միասնական քննություններից կտրվածների մեծ թիվը: Արդեն օրինաչափություն է դարձել այն, որ ամեն տարի մարզի դիմորդների մոտ կեսը դիմում է երևանյան բուհեր, մյուսները նախընտրում են ոչ միայն տեղի բուհերը, նաև քոլեջներն ու արհեստագործական ուսումնարանները: Միջին և նախնական մասնագիտական կրթությունը վերջին տարիներին շատ են կարևորում ոչ միայն 9-ամյան, այլև միջնակարգն ավարտողները: Այն դեպքում, երբ բուհերում մտածում են բաժիններ փակելու մասին, քոլեջներն ու ուսումնարանները բարձրացնում են պետպատվերով տեղեր ավելացնելու խնդիրը:
Շիրակի պետական համալսարանի 885 տեղից ավելի քան 600-ը չի համալրվել, դրանցից 4-ն՝ անվճար ուսուցմամբ: Քիչ դիմորդներից բացի, 20 տոկոսը չի հաղթահարել քննությունների անցողիկ շեմը: Բուհը հարկադրված է գնալ որոշ բաժինների փակման: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի խոսքերով՝ վերջին 5 տարիների վիճակագրությունը պետք է ուսումնասիրվի, ինչքան տեղեր են ունեցել ու ինչքան դիմորդներ ընդունել։ Ուսումնասիրությունից հետո արդեն ստիպված կլինեն որոշ բաժինների համար հայտեր չներկայացնել։ Բուհը վերջին տարիներին որոշ մասնագիտությունների գծով ունենում է թերբեռնված բաժիններ: Նոր ուսումնական տարին էլ բացառություն չէ: Ազգային պոլիտեխնիկական համալսարանն այս տարի, նախորդ տարվա համեմատ, բոլոր բաժիններում ընդունելություն կատարեց: Դիմորդների թվից դժգոհ չէին, բայց թափուր տեղեր այստեղ էլ ունեն: Հատկացված 124 տեղերից 49-ը չի համալրվել: Ըստ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ընդունելության պատասխանատու քարտուղար Հարություն Պեպելյանի՝ տարեցտարի այստեղ ինժեներական մասնագիտությունների դիմորդների քանակը պակասում է, պատճառն ակնհայտ է, որ մարզում չկան ձեռնարկություններ, որ ավարտողները հետագայում աշխատանք ունենան։
Մարզում թեթև արդյունաբերությունը թեև նորից բարձր արտադրական ծավալներ ունի, բայց սա Պոլիտեխնիկի ուսանողների թիվ չի ավելացնում, արտադրություններն ավտոմատացված են ու ինժեներների կարիք չկա: Իսկ աշխատանքի շուկայում միջին մասնագիտական աշխատուժի կարիքը զգացվում է։ Բացառություն չէ գյուղատնտեսության ոլորտը: Գյուղատնտեսական քոլեջում օրգանական գյուղմթերքի արտադրության մասին են մտածում՝ բակում դդում, կարտոֆիլ և այլ մշակաբույսեր աճեցնելով: Քոլեջի ընդունելության պատասխանատու քարտուղար Աղունիկ Զաքարյանի խոսքերով՝ իրենք ունեն նաև կաթի և կաթնամթերքի, մսի և մսամթերքի տեխնոլոգիա բաժինները, որոնք դիմորդների համար պահանջված մասնագիտություններ են, քանի որ կաթի վերամշակման արտադրամասերը շատ են, որտեղ էլ քոլեջի շրջանավարտներն աշխատանք են գտնում։ Մարզում նաև սպանդանոցներ են բացվելու, ու արդեն դիմում են, որ մասնագիտական կրթություն ստանան՝ այնտեղ աշխատելու համար։ Քոլեջում այս տարի ուսանողության պակաս չունեն, պետպատվերն ամբողջոթւյամբ համալրված է, ավելին՝ 4 ուսանողի էլ ընդունել են վճարովի համակարգով:
Մանրամասները՝ shantnews-ում


















































Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Լարիսա Դոլինայի նոր սկանդալը. Երգչուհին ապօրինի գույք է տնօրինում
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք
Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Եվրամիությունը պատրաստում է Արկտիկայի անվտանգության նոր փաթեթ