Արման Գրիգորյանի եղբայրը երազներ է տեսնում․«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն
Առողջապահական ազգային խորհրդի նախագահ, առողջապահության կազմակերպիչ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը հետևյալ գրառումն է կատարել․
«Գիշերը մի երազ տեսա...
երազումս եղբորս ուզում էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բաժանմունքի վարիչի պաշտոնից և առհասարակ աշխատանքից ազատեին` պատճառաբանելով, որ ես առողջապահության նախարարի վարած քաղաքականությունը քննադատում եմ, բայց իմ վրա ազդեցության լծակ գտնել և լռեցնել չեն կարողանում...
Ասում են, որ ամռան վերջին օրվա տեսած երազները իրականանում են, բայց դե հավատս չի գալիս, որ էտ աստիճան անճար են, որ կտեղափոխեն բովանդակային և գաղափարական պայքարը անձնական դաշտ
տեսնենք երազահանները ինչ կասեն»։
«Հրապարակը» կապ հաստատեց հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանի հետ, ով հարցին ի պատասխան, թե պատրաստվո՞ւմ է աշխատանքից ազատել հիվանդանոցում 1997 թվականից աշխատող Արման Գրիգորյանին, ասաց՝ ոչ, ապա ավելացրեց․ «իր եղբայրը ուղղակի երազներ է տեսնում», ապա նորից ավելացրեց՝ բայց որոշ երազներ կատարվում են։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի