ՔԿՀ –ներում խուզարկությամբ հայտնաբերվել են 16 բջջային հեռախոս, 4 wi-fi սարք, խաղաքարտի 4 տրցակ, 3 ականջակալ
Օգոստոսի 29-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Մ. Կ.-ի անձնական խուզարկությամբ վերջինիս գոտկատեղին կապված բժշկական գոտու միջից հայտնաբերել են 1000մլ ներերակային սրսկման 2 պարկ՝ կիսով չափ լցված ոգելից խմիչքին բնորոշ հոտով, թափանցիկ հեղուկ զանգվածով, և 56 հատ գործարանային արտադրության խաղաքարտ։ Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ վերոնշյալը ցանկացել է փոխանցել կալանավորված անձ Վ. Ն.-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Օգոստոսի 23-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում «Նուբարաշեն», «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են 16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք, 3 ականջակալ, 1 USB լար, 4 wi-fi սարք, խաղաքարտի 4 տրցակ և ինքնաշեն կտրող-ծակող 2 գործիք և պարանով ամրացված մեկ պարկ, որի միջոցով ազատազրկված անձինք կատարում են փոխանցումներ։
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի