Արցախի ԿԸՀ-ն հաստատել է շուրջ 19934 ստորագրության վավերականությունը
«Փաստ» թերթը գրում է.
«Արցախի ԿԸՀ-ն հաստատել է սահմանադրական փոփոխություններ կատարելու նախագծի (հարցի) քաղաքացիական նախաձեռնության կարգով կազմակերպված ստորագրահավաքի ստորագրությունների վավերականությունը: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում նախաձեռնող խմբի կողմից ներկայացված 21049 ստորագրությունների ընդհանուր խմբաքանակից հանվել է 1115 ստորագրություն:
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է շուրջ 19934 ստորագրության վավերականությունը: Այնինչ ստորագրահավաքից շաբաթներ առաջ Սամվել Բաբայանի կողմնակիցները պնդում էին, որ առկա է մոտ 25 հազար ստորագրություն։ Փաստացի պարզվել է, որ իրականում ներկայացվել է 21 հազար, իսկ վերջնական թիվը 20 հազար էլ չի կազմում։ Ի դեպ, Արցախում ընտրության իրավունք ունեցողների թիվը մոտ 100 հազար է:
Հավելենք, որ մինչ այս գործընթացի ավարտը Հայաստանից և Արցախից մեծ թվով իրավաբաններ հասցրել են հայտարարել, որ նախաձեռնությունը, ըստ էության, հակասահմանադրական կճանաչվի. բացի նրանից, որ արտաքին քաղաքականության առումով այն մեծ թվով խնդիրներ է առաջացնում, հատկապես բանակցային գործընթացի առումով, իրավական առումով ևս բավականին խոցելի է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի