Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Կրթության նախարարության նորարարությունը՝ շիլաշփոթ

«Ժողովուրդը» գրում է. «Առաջին դասարանցիների առցանց հերթագրման գործընթացը մեծ դժգոհություն է առաջացրել մի շարք ծնողների մոտ. լուծում, սակայն, այդպես էլ չի գտնվում:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը դեռևս անցյալ տարի հայտարարել էր, որ, 2019-ից սկսած, առաջին դասարանցիների ընդունելությունը կլինի առցանց, բոլորի համար կստեղծվեն հավասար հնարավորություններ, և արտոնյալ դպրոցներ ու ծնողներ չեն լինի, իսպառ կվերացվի մարդկային գործոնը:

Եվ մինչ ծրագիրը գործարկելը նախարարությունը վստահեցնում էր, որ առավելություն կտրվի այն ծնողներին, որոնք ունեն դպրոցում սովորող երեխա և ցանկանում են, որ մյուս երեխան ևս նույն դպրոց հաճախի: Ինչ խոսք, լավ մտահղացում է: Բայց պարզվում է, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ից մեկ օր առաջ, մի շարք երեխաներ չեն կարող դպրոց հաճախել հատկապես փոքր Կենտրոնում: Բանն այն է, որ առցանց գրանցման ծրագիրը խափանված է եղել և անգամ գրանցման հայտարարությունից 3 օր անց տեղերը փակել է՝ անհնար դարձնելով գրանցումը:

Ու մարդիկ կան, որոնք ունեն մեկ երեխա, որ սովորում է, օրինակ, Չեխովի կամ Չարենցի անվան դպրոցներում, երկրորդ երեխային չեն կարողացել գրանցել նույն դպրոցում ու ստիպված են տանել նախարարության առաջարկած հեռավոր՝ օրինակ, Փարաքարի, Ավանի դպրոցներից մեկը: Ստացվում է, որ ծնողը պետք

է առավոտյան արթնանա, մի երեխային տանի Կենտրոնի դպրոց, մյուսին՝ Փարաքար, հետո վերադառնա աշխատանքի՝ առանց ուշանալու:

Համաձայնեք, մեղմ ասած, դժվար է, էլ չասած, որ երեխաները կապված են իրենց քույրերի և եղբայրների հետ, և դժվար է նրանց բաժանել:

Երբ «Ժողովուրդ» օրաթերթի ստացած դժգոհությունները փոխանցեցինք ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանին, նա ասաց. «Հայտագրվելու միակ սկզբունքն այն է, որ ուղղակի պետք է ծնողները հասցնեին շուտ մտնել և շուտ գրանցել իրենց երեխային: Իսկ դպրոցներն էլ իրենց հերթին չեն կարող աշակերտներ ընդունել, որովհետև նրանց լիցենզիաները տրամադրվում են որոշակի պայմաններ հաշվի առնելով»:

Իսկ ի՞նչ անեն այն ծնողները, որոնց մի երեխան արդեն սովորում է, իսկ մյուսին չեն կարողացել գրանցել նույն դպրոցում (համակարգի խափանման կամ չհասցնելու պատճառով): Այս հարցին ի պատասխան՝ խոսնակն ասաց. «Իրականում ի սկզբանե մենք մտածում էինք արտոնություն տալ այդ ծնողներին, բայց հաշվի առնելով օրենսդրական դաշտը, իրավական կարգավորումները՝ դա հնարավոր չե­ղավ, որովհետև բոլորը հավասար իրավունք ունեն: Պետք էր ուղղակի ավելի շուտ երեխային գրանցել»:

Այսպիսով. Կրթության նախարարությունը մի նորարարություն է արել, որը վերածվել է շիլաշփոթի, որից անգամ իրենք գլուխ չեն հանում: Բայց այս գործողությունների թիկունքում ճակատագրեր են, որոնք, կարծես թե, առանձնապես չեն հետաքրքրում պատկան մարմիններին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: