Ո՞րն է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետաձգման պատճառը
«Փաստը» գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի չի քննարկվի խորհրդարանում և առայժմ կանցնի փորձագիտական և մասնագիտական շրջանակների խոր ուսումնասիրություն: Այս առումով «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Ըստ կառավարամերձ աղբյուրի, Նիկոլ Փաշինյանն այս հարցի հետ կապված փակ հանդիպում է անցկացրել, որին մասնակցել են իշխանության վերնախավը, «Իմ քայլը» խմբակցության առանցքային դեմքերը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ-ում գործող քաղհասարակության սեկտորի մի քանի ներկայացուցիչներ:
Ըստ նույն աղբյուրի, Փաշինյանն ասել է, որ Ստամբուլյան կոնվենցիան դեռևս անիմաստ է դարձնել առաջնային օրակարգ, քանի դեռ չի հստակեցվել ՍԴ ընդհանուր վիճակը: Փաշինյանը բացատրել է, որ այն հնարավոր է վիճարկվի ՍԴ-ում, և իրենք կանգնեն փաստի առաջ:
Փաստացի, բացի ընդհանուր բուռն դժգոհություններից, նաև սա է եղել պատճառը, որ կոնվենցիայի շուրջ քննարկումները ժամանակավորապես առկախվել են»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի