Դատավորների տարիքային շեմն իջեցնելու նախաձեռնությունն արվում է ինչ-որ մարդկանց աշխատանքի տեղավորելու նպատակով. Գևորգ Պետրոսյան
Իմ անձնական կարծիքով` չի կարելի դատավորների տարիքային շեմն իջեցնել ու աշխատանքային փորձը նվազեցնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` անդրադառնալով դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է դատավոր դառնալու համար տարիքային շեմը 28-ից իջեցնել 25-ի, իսկ 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառության փոխարեն նախատեսվում է սահմանել 3 տարին:
«Դատավորն այն պաշտոններից է, որը կապված է մարդկանց ճակատագրեր որոշելու հետ: Մարդկանց ճակատագիրն իրավունք ունի որոշել այն մարդը, որը տարիների կենսափորձ ունի, աշխատանքի տևական փորձ: Չի կարելի թեկուզ բարձր առաջադիմության իրավաբանական ֆակուլտետ ավարտածին միանգամից նշանակել դատավոր: Ես իմ օրինակով կարող եմ ասել, որ ես ինքս ավարտել եմ համալսարանը գերազանց առաջադիմությամբ, բայց իմ հանդեպ էլ մեծ շռայլություն կլիներ, որ ինձ ավարտելուն պես նշանակեին դատավոր»,- ասաց նա:
Ըստ Գևորգ Պետրոսյանի անձնական կարծիքի` վարկած կա, որ նոր նախարարը ցանկանում է արդարադատության համակարգը համալրել իր կողմից ընդունելի կադրերով: «Պարզապես ես կարծում եմ, որ այդ նախաձեռնությունն արվում է ինչ-որ մարդկանց աշխատանքի տեղավորելու նպատակով, և քանի որ այսօրվա իշխանությունն ուղղակի պատերազմ է հայտարարել ամբողջ դատական համակարգի դեմ հենց միայն նրա համար, որ նրանք նշանակվել են նախկին իշխանությունների օրոք, ուզում են, որ դատական համակարգը լրացնել իրենց համար ցանկալի կադրերով: Դա շատ սխալ է, քանի որ եթե մենք խոսում ենք անկախ դատական համակարգի մասին, ամեն իշխանության եկող, որ իր համար ցանկալի դատական համակարգ ձևավորի, ապա ստացվում է, որ մենք ուղղակի թքում ենք դատական համակարգ անկախության դեմքի վրա»,- ասաց նա:
Նա նշեց, որ սկզբունքորեն դեմ եմ է, որ դատավոր լինի 25 տարին լրացած մարդը: «Դատավորի կողմից կայացվող դատական ակտով որոշվում է մարդկանց ճակատագիրը և երբեմն համեմատության կարգով ասում են, որ Աստված վերևում է որոշում մարդկային ճակատագրերը, դատավորն էլ` երկրային կյանքում: Պետք է ունենալ ոչ միայն բանիմաց, այլև փորձառու դատավորներ, հակառակ դեպքում արդարադատության համակարգը չի կարող շահել»,- ասաց նա:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի