Հայ գործարարը մտադիր է Հայաստանում թանկարժեք՝ ամսական 2000 դոլարանոց ծերանոց բացել
Նկատի ունենալով, որ ոչ մեկը ջրի «ղադրը չգիտի», ոչ ոք երեք աղբաման իր տանը չի պահում, մտածեցինք, որ կարող ենք այդ գործը մենք սկսել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 17-ին, «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ նշեց «Հայ Լանդս Էկո վիլիջ ռիզորթ» ընկերության ղեկավար Արթուր Զաքարյանը:
«Հիմա կարող եմ վստահ խոստ տալ, որ մեր 20 հեկտար տարածքում ոչ մի տեղ ասբեստ չկա: Մենք ամբողջ ասբեստը հավաքել ենք եւ կխնդրեմ երկրի ղեկավարությունից, որ քաջալերեք, որ գյուղերում եղած ասբեստը հավաքեն, մեղք է էս ժողովուրդը»,-ասաց նա:
Արթուր Զաքարյանը նշեց, որ իրենց արտադրած պանիրն արդեն ներկայանում է ԱՄՆ-ում: «Ներկայում մեր արտադրամասերը շատ ակտիվ են, իսկ ապագայի համար ծրագիր ունենք Հայաստանում մեկ հատ ծերանոց կառուցենք: Բայց ոչ թե ծերանոց ամիսը 100 դոլարով, այլ 2 հազար դոլարանոց մեկ ընտանիքի համար. ոչ միայն Հայաստանից, այլեւ տարբեր երկրներից, Ամերիկայից ու Եվրոպայից: Արդեն հետաքրքրությունը կա, բիզնես պլանն արդեն պատրաստ է»:
Նա հանդես եկավ իշխանություններին ուղղված խնդրանքներով. «Տուրիստական կենտրոններ բացել որոշ քաղաքներում, նաեւ տուրիստական հեռախոսներ դնել, որ տուրիստները կարողանան իրենց գանգատը հասցնել տեղ: Այսինքն, տաքսին իրավունք չունենա մի գերմանացի տուրիստից Երեւանից Գառնի բերելու համար 100 դոլար ուզի»:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի