Մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
ՎԵՏՕ շարժումն ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման իրազեկման ակցիա է իրականացնում հանրապետության 11 քաղաքներում։
Մոտոերթի մեկնարկին Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեք ամիս առաջ հիմնադրել են մոտոակումբը, և ընկերներով որոշել են քարոզել տղամարդկային ապրելակերպը:
«Այս երկրում վերջին տարիներին տղամարդկությունը միակ չքարոզվող բանն է: Այսօրվա մոտոերթը Ստամբուլյան կոնվենցիայի դեմ է, թռուցիկներ ենք բաժանելու ճանապարհին, իրազեկելու ենք մարդկանց կոնվենցիայում առկա վտանգների մասին: Մենք տեսանք, որ կոնվենցիայի վարերացման նախապատրաստական աշխատանքներ էին տանում, բռնաբարության մասին կեղծ նամակներ էին հրապարակում ֆեյսբուքում, մենք իրազեկման ակցիա ենք անելու»,-ասաց Նարեկ Մալյանը:
Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով մոտոակումբի տնօրենն է, ասաց, որ իրազեկման ակցիա են իրականացնելու.«Այլասեռման օրինականացումը չի կարող վտանգավոր չլինել, ուղղակի մարդիկ տեղյակ չեն: Այսօրվա իշխանությունը, թե ինչ է ուզում անել, չգիտեմ, բայց մեր ուզածն է լինելու»:
Մոտոերթը մեկնարկեց Հաղթանակ զբոսայգու տարածքից, այն հետևյալ երթուղին ունի.
1. Աբովյան
2. Չարենցավան
3. Հրազդան
4. Սևան
5. Դիլիջան
6. Վանաձոր
Օգոստոսի 18
1. Սպիտակ
2. Գյումրի
3. Արթիկ
4. Թալին
5. Աշտարակ
Փակումը կազդարարվի համերգով։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի