ՍԴ դատավորները մերժում են իշխանությունների առաջարկը. Կուլիսներում նաեւ այլ տարբերակ է քննարկվում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանադրական դատարանի շուրջ թնջուկը չի հանգուցալուծվի նաեւ իշխանության առաջարկած օրենսդրական փոփոխությունների արդյունքում։
Հիշեցնենք․ իշխանությունը, հրաժարականի դիմաց, առաջարկել է ցմահ աշխատավարձ եւ սոցիալական երաշխիքներ, ինչպես նաեւ սպառնալիք՝ հրաժարական չտալու դեպքում քրեական հետապնդման ենթարկվելու հեռանկարով։
Մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել այդ առաջարկը, քանի որ, նախ, նման օրենքն ապօրինություն է, եւ եթե անգամ իրենց փոխարեն եկած նոր ՍԴ դատավորներն այն հակասահմանադրական չճանաչեն, ապա Փաշինյանի իշխանության հեռացումից հետո հաստատ ոչ միայն ցմահ աշխատավարձը չի պահպանվի, այլեւ իրենք ստիպված կլինեն տարիներ անց պետությանը վերադարձնել այդ գումարներն ու պատասխան տալ անօրինական գործընթացին մասնակից լինելու համար։ Եվ երկրորդ․ ընդունելով առաջարկը՝ կնշանակի ընկրկել իշխանության շանտաժի առաջ։ Ի դեպ, իշխանական կուլիսներում քննարկվում է ՍԴ դատավորի թեկնածություններ առաջադրելու վերջին՝ ամենածայրահեղ տարբերակը։
Իշխանության կողմից ՍԴ գործուղված նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի տեսլականի համաձայն՝ ՍԴ-ում ներկայումս կա երկու դատավոր, մյուսներն անդամներ են, հետեւաբար նոր ընտրություններով պետք է դատավորներ ընտրել, իսկ թե այդ պարագայում ինչ կլինի մյուսների ճակատագիրը՝ հայտնի չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի