6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ վաղ առավոտյան Ծովակ գյուղի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը։ Պատճառը համայնքի բնակիչ, «Սեւան» ազգային պարկի աշխատակից Տարոն Խաչատրյանի ձերբակալությունն էր, ում դեմ ցուցմունք էր տվել մի քաղաքացի, որին 6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա եւ ասի, որ անտառահատման համար 40 հազար դրամ կաշառք է տվել Խաչատրյանին։
Գյուղացիներն էլ վրդովված դուրս էին եկել մայրուղի եւ ասում էին, որ ընկել են մարդկանց ետեւից՝ կանչում, համոզում են, որ ցուցմունք տան ազգային պարկի աշխատողների դեմ։ «Ժողովրդի պահանջն այն է, որ՝ մարդկանց ինչի՞ համար եք պահում անազատության մեջ, բաց թողեք, քննության ընթացքում էլ ամեն ինչ, ըստ սահմանված կարգի, կպարզվի՝ ոնց օրենքը որոշի»,-ասել է Ծովակի համայնքապետը։ Ավելի ուշ ճանապարհը բացել են՝ բնակիչների հետ համաձայնության են եկել, որ եթե կառավարությունից մարդ չգա, կրկին կփակեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի