Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Օգանովսկու ձերբակալությունը ռումբի պայթյունի ազդեցություն կարող է ունենալ. պատրա՞ստ են արդյոք դրան իշխանությունները

168.am-ն արդեն իսկ գրել էր, որ ՀՀ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել ձերբակալել գեներալ Սամվել Կարապետյանին, ով ավելի շատ հայտնի է Օգանովսկի անունով:

BBC-ի ռուսական ծառայության հրապարակումից հետո, թե իբր մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ ցուցարարների ուղղությամբ կրակ է արձակել Արցախից բերված և Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրում տեղակայված ուժայինների 20 հոգանոց ջոկատը, որը ղեկավարել է գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի), ապա և նույն ծառայության եթերում հոդվածի հեղինակ Գրիգոր Աթանեսյանի` ըստ էության իր իսկ հոդվածում եղած պնդումները հերքելուց և ՀՔԾ-ին հղում անելուց հետո ներքաղաքական շրջանակներում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ իշխանությունները փնտրում են մարդիկ, ովքեր ցուցմունքներ կտան գեներալ Օգանովսկու դեմ:

Եվ ահա, փաստորեն, այդ քաղաքական որոշումը կայացված է: Թե ինչ հիմքով, ինչու հիմա, դեռ պարզ չէ, սակայն եթե, այնուամենայնիվ, լուրն իրականություն լինի, դժվար է պատկերացնել, թո այն ինչ քաղաքական ու բարոյական հետևանքներ կունենա:

Մարտական գեներալի ձերբակալությունը, ով անցել է Արցախյան պատերազմի բովով, միանշանակ չի ընկալվի հասարակության կողմից, ու արդարացիորեն հարցեր կառաջանան` ինչո՞ւ, ի՞նչ հեռահար նպատակներ սպասարկելու համար է սկիզբ դրվել այս կործանարար պրոցեսին:

Մարդիկ իրավացիորեն ցանկանալու են իմանալ, թե ինչպե՞ս է ստացվում, որ հակառակորդ երկրի՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, ով իր երկրում բացահայտ թշնամանք է սերմանում, անընդհատ դիմում է սադրանքների, հրահրում սահմանային միջադեպեր ու պատերազմ սանձազերծում, գերեվարում մեր զինվորներին ու խաղաղ քաղաքացիական անձանց, համարվում է «ինտելիգենտ» մարդ, իսկա ահա մարտական գեներալը` հանիրավի թիրախավորվում:

Ի դեպ, հետաքրքիր է, կօգտագործի՞ արդյոք ՀՀ վարչապետն իր ուղիղ կապի հնարավորությունն «ինտելիգենտ» Ալիևի հետ մեր գերեվարված զինվորի վերադարձը հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպելու համար:

Ավելի վաղ 168.am-ը ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվել էր` արդյո՞ք վարչապետն օգտագործել է կամ օգտագործելու է Ալիևի հետ ուղիղ կապի հնարավորությունը հայ զինվորին հայրենիք վերադարձնելու համար։

«Հայաստանը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները հայ զինվորի հնարավորինս արագ վերադարձն ապահովելու համար»,- ասել էր նա։

Ճշգրտող հարցին էլ՝ այսինքն՝ կօգտագործվի՞ ուղիղ կապի հնարարավորությունը, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ես արդեն նշեցի, որ բոլոր տարբերակները կօգտագործվի»։

Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները քաջ գիտակցում են, որ Օգանովսկու ձերբակալությունը ցնցում է առաջացնելու Հայաստանում և Արցախում, որ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի համար այս ձերբակալությունը շատ խորքային, անդառնալի պրոցեսների մեկնարկ կարող է դնել, և ուրեմն ինչո՞ւ են նրանք փորձում գնալ այս ճանապարհով:

Շատերն են մտածելու, որ այս գործողություններն ուղղված չեն Օգանովսկու դեմ, և որ սրանք վերջինիս միջոցով ուղղակիորեն ուղղված են Արցախի, նրա քաղաքական իշխանությունների ու ըստ էության նաև` երկրի ապագայի դեմ:

Փաստորեն, ստացվում է այնպես, որ այն հերոսները, ովքեր չեն զոհվել Արցախյան պատերազմում, արժանանում են նման վերաբերմունքի, և արդեն իսկ փաստ է, որ այս հերոսներին կենդանության օրոք հեղինակազրկելը դարձել է գործող իշխանությունների ձեռագիրը:

Անհնար է, որ իշխանությունները չգիտակցեն, որ այս գործելակերպով վնասում են Արցախին, և, Աստված մի արասցե, պատերազմի վերսկսման դեպքում, արդեն նախապես ըստ էության արժեզրկում են այն հողը, որի համար արդեն առնվազն երեք տասնամյակ իրենց կյանքն են անգամ տալիս մեր երիտասարդ զինվորները:

Այնինչ Արցախն այն անառիկ դարպասն է, որն իր լինելիությամբ թույլ չի տալիս, որ թշնամին ուղիղ ոտքը դնի Հայաստան:

Հայաստանի քաղաքական իշխանություններին լուրն իրողություն դառնալու պարագայում լուրջ փորձություն է սպասվում: Այս ձերբակալության համար նրանք կարող են շատ թանկ հատուցել, և դեռ հարց է` կկարողանա՞ն դրա տակից դուրս գալ, թե՞ ոչ: