Սկանդալ Արմավիրի մարզպետի շուրջ. արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանին չեն խաբել. Զորակոչից չարամտորեն խուսափածը՝ մարզպետ
Արմավիրի մարզպետ Համբարձում Մամբրեի Մաթևոսյանը ծնվել է 18.11.92թ.-ին: 2010 թ.-ի նոյեմբերի 21-ին Հ. Մաթևոսյանը զինծառայության հերթական զորակոչից չարամտորեն խուսափել է և չի ներկայացել զինվորական կոմիսարիատ, ինչի համար 21.01.2011թ.-ին ՀՀ քր օր-ի 327 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 18103311 քրեական գործը: Հ. Մաթևոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նկատի ունենալով, որ չարամտորեն թաքնվում է քննությունից, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, գրում է shamshyan.com-ը:
03.02. 2011թ-ին ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից կազմվել է թիվ 18401111 հետախուզական գործը և Հ. Մաթևոսյանի նկատմամբ հայտարարվել է ֆեդերալ հետախուզում: Հ. Մաթևոսյանը դեռևս 26 տարեկան է, սակայն անհայտ պատճառով այդպես էլ պետության նկատմամբ իր սահմանադրական պարտքը չկատարելով, հայտնվել է ՀՀ Արմավիրի մարզպետի աթոռին: Իսկ թե ինչու չի անցել զինվորական ծառայության և ինչու է մարզպետարանի կայքում նրա պաշտոնական էջում նշված, որ զինապարտ չէ, թող պատկան մարմինները պարզեն: Վերջիններս թող պարզեն նաև այն հանգամանքը, թե ինչպես է ստացվել, որ համապատասխան տեղեկատվական կենտրոնում բացակայում է Հ. Մաթևոսյանի վերաբերյալ վերը նշված տեղեկությունները:
SHAMSHYAN.com-ը պատրաստ է լուրի վերաբերյալ ներկայացնելու Արմավիրի մարզպետի և պատկան մարմինների պարզաբանումը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է