Արայիկ Հարությունյանի մասին դրական հոդվածներ չկան
Mediaadvocate.am-ը գրում է.
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի մասին դրական հոդվածներ բացակայում են, բացասականները թվով մեծ չեն, սակայն տարաբնույթ են։
Շարունակվում է ՇՊՀ-ի (Շիրակի Պետական Համալսարան) հետ կապված անորոշությունը։ Ամիսներ առաջ նախարարը խոսել էր ՇՊՀ-ի հնարավոր լուծարման մասին, որից հետո բողոքի ակցիա էր բարձրացել ՇՊՀ դասախոսապրոֆեսորական կազմի կողմից։ Սեպտեմբերի 1-ը՝ նոր ուսումնական տարին, մոտենում է, իսկ ՇՊՀ-ի մասով դեռ հստակություն չկա։
ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անցած տասնօրյակում վերհիշել է ամիսներ առաջ տեղի ունեցած մի դրվագ, երբ Արայիկ Հարությունյանը հանդիպել էր ԼԳԲՏԻՔ համայնքի տրանսգենդեր ներկայացուցչին, ըստ մամուլի՝ Կարաբինային։ Պատգամավորը նշել է, որ մեկ տարվա մեջ Արայիկ Հարությունյանի ամենանշանակալից գործը Կարաբինային պատվավոր հանգամանքներում ընդունելն էր։
Լրատվականները վերհիշել են, որ մինչև նախարար դառնալն Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ռուսաստանի դեմ բողոքի ակցիաներին։ Լրատվականները նշում են, որ նախկինում նա բողոքում էր ՌԴ-ում իրականացվող բռնաճնշումների դեմ, սակայն այսօր չի էլ արձագանքում Ռուսաստանում տիրող իրավիճակին»։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի