«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արեւիկ» մասնաճյուղի անտառագետը ձերբակալվել է՝ կաշառք ստանալու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արեւիկ» մասնաճյուղի անտառագետի կողմից կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ, վերջինս ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արեւիկ» մասնաճյուղի անտառագետը, նույն մասնաճյուղի տարածքում ապօրինի ծառեր հատելու փաստին սահմանված կարգով ընթացք չտալու համար, նախնական համաձայնության գալով նշված մասնաճյուղի տնօրենի հետ՝ 2019թ. մայիսի 12-ին Վարդենիսի բնակչից ստացել է կաշառք:
2019թ. օգոստոսի 15-ին «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արեւիկ» մասնաճյուղի անտառագետը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է