Դատավորները արտահերթ ժողով են գումարել. օրակարգում ԲԴԽ անդամի ընտրության հարցն է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր՝ օգոստոսի 16–ին, մեկնարկեց Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը, որի ընթացքում պետք է ընտրվի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Նշենք, որ Հայաստանում ներկայումս կա գործող 234 դատավոր։
Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրությունն ընթանալու է 5 դատավորների միջև. նրանք են՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանը, Մամիկոն Դրմեյանը, Գոռ Հակոբյանը, Ստեփան Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղն առաջացել էր այն բանցի հետո, երբ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը մեծ աղմուկից հետո ԲԴԽ անդամ ընտրվելուց և մի քանի օր պաշտոնավարելուց հետո հրաժարական էր տվել։ Ներկայումս ԲԴԽ–ում թափուր է մեկ դատավոր և մեկ իրավաբան–գիտնական անդամի տեղ։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի