Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Նիկոլ Փաշինյանի շրջապատում գործազուրկների թիվը հաստատ նվազել է

Hayeli.am-ը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, նշելով, որ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով:

Եթե վարչապետը անկեղծություն ունենար հրապարակելու նաև, թե քանի աշխատատեղ է նվազել և ինքն ինչ նկատի ունի՝ ասելով գործազուրկների թվի նվազում, գուցե և գրառումն ավելի իրատեսական համարվեր:

Հարկային պրեսսինգի արդյունքում թաքնված աշխատուժի մի հսկայական ծավալ օրինական գրանցում է ստացել, որն էլ հանգեցրել է պաշտոնական վիճակագրության մեջ գործազրկության թվի փոփոխությանը:

Իրականում ոչ բոլոր գործազուրկներն են, որ հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, որպես գործազուրկ կամ աշխատանք փնտրող: Իսկ ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ գործազուրկներ (պաշտոնապես գրանցված) համարվում են աշխատանք փնտրող աշխատունակ և գործունակ այն չզբաղված անձինք, ովքեր չեն ստանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակներ և աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և ստացել են գործազուրկի կարգավիճակ:

Միայն պետական համակարգում ծայր առած լայնածավալ կրճատումների և օպտիմալացումների հաշվին բազմաթիվ մարդիկ գործազուրկ են դարձել, բայց եթե նրանք չեն հաշվառվել զբաղվածության պետական ծառայությունում, կնշանակի վարչապետի գրառումը նրանց չի վերաբերվում:

Ընդհանրապես գործազուրկների թիվն ուղիղ համեմամտական է նոր աշխատատեղերի ստեղծման հետ. Սա սոցիալ-տնեսական վերլուծության տարրական կանոններից է: Նմանանատիպ մի գրառում էլ Փաշինյանն արել էր նոր աշխատատեղերի հետ կապված: Այն ժամանակ էլ վարչապետը գրել էր, թե զբաղվածությունն ավելացել է: Իրականում խոսքը նախկինում ստեղծված, սակայն պաշտոնապես չգրանցված աշխատատեղերի մասին էր, որոնք հարկային վարչարարության արդյունքում այժմ գրանցվել են, որովհետև եթե ստեղծված լիներին նոր իրական աշխատատեղեր, ապա անպայման պետք է տեղի ունենար նաև տնտեսության և ներդրումների աճ: Իսկ նման բան առայժմ տեղի չի ունեցել: Խնդիրը մոտավորապես նույնն է նաև գործազրկության թվի դեպքում: Ստացվում է, որ գործազուրկների թիվը նվազել է, սակայան նոր աշխատատեղեր չեն ստեղծվել, տնտեսությունը չի աճել, ներդրումները՝ նույնպես:

Այսինքն՝ նախկին գործազուրկներն ինքնակամ դարձել են աշխատանք ունեցողներ: Թե ինչպես՝ թերևս կբացատրեն Ազգային վիճակագրական ծառայությունում: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Բացեք ԱՎԿ պաշտոնական կայքը և կտեսնեք, որ գործազուրկների թիվն ավելացել է 6.7%-ով. 237 000-ից դառնալով 253 000»։ Ի դեպ, ԱՎԿ-ն դեռ որևէ կերպ չի մեկնաբանել Բագրատյանի այս գրառումը: Հայաստանի նման փոքր երկրւմ, որտեղ շատերը միմյանց ճանաչում են, գործազուրկների թվի կրճատումը կամ ավելացումը այնքան ակնառու իրողություններ են, որ առանց վարչապետի ու ԱՎԿ-ի էլ մարդիկ տեսնում են՝ իրենց շրջապատում քանի մարդ էգործազուրկ դարձել, քանիսը՝ աշխատանք գտել: Վարչապետ Փաշինյանի գրառումը թերևս իր անմիջական շրջապատի համար ճիշտ է. այնտեղ գործազուրկների թիվը, հաստատ, նվազել է»: