Ապօրինի ծառահատումների դեպքերը շարունակվում են
Ոստիկանությունը շարունակում է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ: Օգոստոսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Տավուշի և Լոռու մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներից կազմված մոտ 50 ոստիկանական խմբեր, Տավուշի մարզի տարբեր համայնքների փայտամշակման արտադրամասերում ստուգայցեր են կատարել:
Իրավապահները ստացված տեղեկություններն իրացնելով, Իջևանի Երևանյան, Մետաղագործների, Բլբուլյան փողոցներում գործող փայտամշակման արտադրամասերում կատարված զննությամբ հայտնաբերել են ընդհանուր 39 խ/մ փայտանյութ, մոտ 10 խ/մ փայտի սղոցման թափոն, փայտածուխ պատրաստելու սարքեր` լցված վառելափայտով և մոտ 5 տասնյակ փայտե դետալներով լի պարկեր: Ձեռնարկատերերը հայտնաբերվածի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել:
Ժամեր անց, ոստիկանները Դիլիջանի Գետափնյա փողոցում գործող փայտամշակման արտադրամասում 70 քառակուսի մետր հաճարենու մանրատախտակ են հայտնաբերել, որի վերաբերյալ արտադրամասի տերը փաստաթուղթ չի ունեցել:
Նույն օրը զննության են ենթարկվել Տավուշի մարզի Գանձաքար, Գետահովիտ, Սարիգյուղ, Ենոքավան, Այգեհովիտ, Աչաջուր, Կոթի, Կողբ, Կիրանց գյուղերում գործող փայտամշակաման արտադրամասերում, որտեղ ընդհանուր մոտ 140 խ/մ փայատնյութ և 117 պարկ փայտածուխ է հայտնաբերվել: Իսկ ձեռնարկատերերը հայտնաբերվածի վերաբերյալ դարձյալ փաստաթուղթ չեն ներկայացրել: Զննությամբ մոտ 12 խ/մ կաղնու և հաճարենու տախտակներ են հայտնաբերվել Նոյեմբերյանում գործող փայտամշակման արտադրամասերից մեկում, որոնց վերաբերյալ արտադրամասի տերը, նախորդների պես, փաստաթուղթ չի ներկայացրել:
Ստուգայցերի ընթացքում 49 փայտամշակման արտադրամասերից 32-ում զգալի քանակի կասկածելի վառելափայտի և շինարարական փայտի հայտնաբերման փաստով նշանակվել են մասնագիտական ստուգումներ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի