Մելիք Մանուկյանի եղբոր նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրեական գործ է հարուցվել
Հատուկ քննչական ծառայությունում օրերս քրեական գործ է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբորը՝ «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ ոստիկանությունում բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Ռոբերտ Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող մի խումբ անձանց կողմից խոշտանգումը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվելուց հետո հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով ոստիկանների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցել քրեական գործ, ոստիկանների ոչ իրավաչափ գործողություններին տալ քրեաիրավական գնահատական և Մանուկյանին ճանաչել գործով տուժող։
Ձերբակալման օրը Մանուկյանի փաստաբաններն այցելել էին ՁՊՎ և Մանուկյանի վրա բռնության հետքեր հայտնաբերել՝ հիմնականում մեջքի և գլխի գագաթային շրջանում։ Մանուկյանը փաստաբանին պատմել է, որ ինքը բռնության է ենթարկել ոստիկանության բաժնում մի քանի ոստիկանների կողմից։
Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել օգոստոսի 6–ին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար։ Ռոբերտ Մանուկյանը մեղադրվում է 6 ոստիկանի միայնակ ծեծի ենթարկելու մեջ` այն ժամանակ, երբ նրան բերման ենթարկելիս են եղել: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հիշեցնենք, որ Երևան-Սևան ավտոճանապարհին պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին`Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ: Պայթյունից հետո իրավապահներն աշխատելիս են եղել դեպքի վայրում, երբ Մելիք Մանուկյանի մեքենան հեռացրել են դեպքի վայրից, ապա քիչ անց վերադարձրել: Այս դրվագով մեղադրանք է առաջադրվել երկու անձի` Ռոբերտ Մանուկյանին և Մարկոս Մարկոսյանին, որը նույնպես կալանավորված է։ Պայթյունի առթիվ քննություն է տարվում սպանության փորձի և պայթուցիկ նյութեր պահելու հոդվածներով: Այս դրվագով կալանավորված է 3 անձ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին