Վարչապետի հանձնարարականով կքննարկվի ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի՝ մեծ աղմուկ բարձրացրած ատենախոսության հարցը
Բարձրագույն որակավորման կոմիտեում ձևավորելու է մասնագետներից բաղկացած հանձնաժողով, որը կուսումնասիրի ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Բարձրագույն որակավորման կոմիտեից։
«Հաշվի առնելով ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության շուրջ ձևավորված լայնամասշտաբ քննարկումները, ձեզ ենք ներկայացնում ԲՈԿ-ի երկու փորձագետ մասնագետների գրախոսություններն այդ աշխատանքի վերաբերյալ։
http://bok.am/wp-content/uploads/2019/08/RH1.pdf
http://bok.am/wp-content/uploads/2019/08/RH2.pdf
Հավելենք նաև, որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի հանձնարարականով ԲՈԿ-ը պետք է համապարփակ քննարկի և տրամադրի ամբողջական տեղեկատվություն: Այդ նպատակով ԲՈԿ-ը ձևավորելու է մասնագետներից բաղկացած հանձնաժողով: Նորությունների մասին հավելյալ կտեղեկացնենք»,–հայտնում են ԲՈԿ–ից։
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ մի խումբ դասախոսներ, որոնք դժգոհ էին ռեկտորի պաշտոնակատարի գործունեությունից, հայտարարել էին, որ Հայրապետյանի ատենախոսության մեջ եղել են արտապումներ, որոնք նա ներկայացրել է թարգմանաբար։ Ռեկտորի պաշտոնակատարն էլ վերջրես հրավիրված ասուլիսում անդրադառնալով աղմուկ բարձրացրած հարցին, նշել էր, որ իր դեմ «ատենախոսական դիվերսիա» է իրականացվում։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի