Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Ո՞վ և ինչո՞ւ է վարկաբեկում հաղթանակի գեներալներին

«Голос Армении»-ն գրել է.

Գեներալ Մանվել Գրիգորյանի ցուցադրական ձերբակալությունը զինվորական օրապահիկը գողանալու և ապօրինի զենք պահելու մեղադրանքով, գեներալ Միքայել Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու հետախուզում հայտարարելը, գեներալ Յուրի Խաչատուրովին 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրելը, մարտական գեներալ Սեյրան Օհանյանին մեղադրելը, մարտական գեներալ Լևոն Մնացականյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելը…

ՇԱՏԵՐՆ ԷԻՆ ՀԱՐՑ ՏԱԼԻՍ. ո՞վ է լինելու հաջորդ գեներալը, որին Նիկոլը արտաքին ուժերի թելադրանքով կնվաստացնի, նստեցնելով մեղադրյալի աթոռին, կամ կվարկաբեկի որևէ այլ միջոցով։ Պատասխանը տվեց բրիտանական ВВС գործակալությունը, կանխահայտ սուտ տեղեկություններ հրապարակելով այն մասին, թե գեներալ Սամվել Կարապետյանը իբր ղեկավարել է ցուցարարների գնդակահարումը Երևանում 2008թ. մարտի 1-ին։

Արցախյան առաջին ազատամարտի տարիներին Կարապետյանը Ստեփանակերտի լեգենդար գնդի հրամանատարն էր, որը նրա գլխավորությամբ փայլուն կերպով իրականացրեց Քելբաջար-Օմար-Մարտակերտ ճանապարհը հսկողության տակ առնելու գործողությունը։ Այդ գործողության ընթացքում Կարապետյանը վիրավորվեց. դա արդեն երկրորդ մարտական վերքն էր։

Ինչպես հայտարարեց ВВС-ի նյութի առիթով ռազմական փորձագետ և պաշտպանության նախկին նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը, մենք գործ ունենք հերոսին հանցագործի վերածելու քարոզչական նախաձեռնության հետ։ Հարց. ո՞ւմ և ինչի՞ համար է պետք վարկաբեկել Արցախյան առաջին ազատամարտի հերոս-գեներալներին։ Ո՞վ և ինչո՞ւ է ձգտում հաղթանակի գեներալներին ներկայացնել իբրև հանցագործներ։ Պատասխանը պարզ է, ինչպես «Գուդոկ» թերթը։ Խաչատուրովը պատկառելի պաշտոն էր զբաղեցնում ՀԱՊԿ-ում մեր երկրի քվոտայով։ Ակնհայտ է, որ արտաքին ուժերը շահագրգռված էին նրան աղմկահարույց մեղադրանք ներկայացնելու և պաշտոնից վաղաժամկետ հետ կանչելու հարցում՝ ՀԱՊԿ-ը վարկաբեկելու նպատակով։

Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը Մանվելի հետ հաշվեհարդար են տեսնում այն բանի համար, որ նա չշարժվեց իրենց թելադրանքով և թույլ չտվեց «Երկրապահի» զինված անդամներին մասնակցել 2008թ. փողոցային իրադարձություններին։ Այդ տարվա փետրվարյան միտինգներից մեկի ժամանակ Տեր-Պետրոսյանը շտապեց հայտարարել, թե զինծառայողներից շատերն են ցանկանում միանալ բազմակուսակցական կոնգրեսին։ Մանվելը (ինքնուրույն կամ իշխանության ճնշման տակ) կանխեց զինված մարդկանց միավորումը փողոցային ընդդիմության հետ. այլ կերպ ասած, թույլ չտվեց Լևոնին ու Նիկոլին քաղաքացիական պատերազմ սանձազերծել, ինչի համար էլ ենթարկվում է ամենօրյա ծանակման։ Գրիգորյանին չեն դատում, նրան հրապարակավ ծաղրում են, նրան հրապարակավ սպանում են։

Ի դեպ, Արցախյան պատերազմի հերոսի դեմ Ազգային անվտանգության վարկաբեկիչ տեսանյութը հեռուստատեսությամբ ցուցադրվեց այն ժամանակ, երբ Մանվելը ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր, ինչը մեծապես նպաստեց բուն կուսակցության վարկաբեկմանը։

Նրանք կարողանում են հաղթե՛լ

Ինչ վերաբերում է Կարապետյանին, ապա նա գլխավորում է Արցախի Ազատամարտիկների միությունը, որոնք ցանկացած պահի պատրաստ են օգնության հասնել առաջնագծի զինվորներին և պաշտպանել Արցախի Հանրապետության սահմանները։ Կարծում եմ, ընթերցողն արդեն կռահեց, որ թիրախներն ընտրված են բնավ ոչ պատահականորեն։

ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆԸ ՆՊԱՏԱԿԱՈւՂՂՎԱԾ փորձում է վարկաբեկել և ասպարեզից վերացնել գործող մարտունակ գեներալներին՝ հերոսներին հանցագործների վերածելու միջոցով։ Մեղադրանքներ են ներկայացված այն գեներալներին, որոնք կարող են տանել իրենց հետևից, լուծել ռազմավարական և մարտավարական բնույթի խնդիրներ, և վերջապես, ինչը ամենագլխավորն է, նրանք հաղթանակի գեներալներ են, նրանք կարողանում են հաղթե՛լ։

Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը փորձում է ցանկացած պատրվակով (օրինակ, գեներալ Վիտալի Բալասանյանի մեքենան խուզարկելու փորձի միջոցով) նվաստացնել ու մեկուսացնել նրանց, որպեսզի անարգել իրականացնի ազատագրված տարածքները հանձնելու Բոլթոնի ծրագիրը։

Տեր-Պետրոսյանը սիրում էր կրկնել, որ հայոց բանակը շահել է ոչ թե պատերազմը, այլ լոկ մարտը, փորձելով նսեմացնել այդ հաղթանակի նշանակությունը։ Նիկոլի ռեժիմը Անդրանիկ Քոչարյանի գլխավորած խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին հանձնարարեց բացահայտել քառօրյա պատերազմի հանգամանքները, իսկ իրականում վարկաբեկել մեր հաղթանակն այդ պատերազմում, ներկայացնելով այն իբրև պարտություն։

Տանկերը ցեխից չեն վախենում

Պատմությունն ամենքին ու ամեն ինչ դնում է իրենց տեղերում. և՛ դասալիք Նիկոլին, որը խուսափել է բանակային ծառայությունից, չի մասնակցել Արցախի ազատագրմանը, իսկ քառօրյա պատերազմի ավարտից երկար ժամանակ անց խրամատ փորեց առաջնագծից պատկառելի հեռավորության վրա և այդ փաստը ներկայացրեց իբրև մասնակցություն Արցախի պաշտպանությանը։

ԻՆՉՊԵՍ ԱՍՈւՄ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ժամանակների մարտական գեներալներից մեկը, տանկերը ցեխից չեն վախենում, ներառյալ քաղաքական ցեխը։ Կարապետյանին մեղադրեցին նրանում, թե նա իբր ղեկավարել է ցուցարարների գնդակահարումը 2008թ. մարտի 1-ին։

Այդ սուտը հորինեցին նրանք, ովքեր սպասարկում են Նիկոլի շահերը։ Հերոսներին հանցագործների վերածելու քարոզչական ձեռնարկման հեղինակները կատարում են վարչապետի անձնական պատվերը։ XXI դարի ոչ մի երկրում իշխանությունը չէր համարձակվի նախաձեռնել գեներալների այդպիսի զանգվածային վարկաբեկում։ Նման մի բան XX դարի 30-ական թվականներին ձեռնարկեց Ստալինը. նրան առ այսօր մեղադրում են, որ գլխատեց բանակը ֆաշիստների հարձակումից մի քանի տարի առաջ…

Արցախյան առաջին ազատամարտի հերոս գեներալների թիվը, որոնք Նիկոլի կառավարման մեկ տարի և երեք ամիս ժամկետում հայտնվեցին իշխանության նշանառության տակ, չի կարող չհանգեցնել համապատասխան եզրակացությունների. հաղթող գեներալների վարկաբեկումը նպատակաուղղված գործընթաց է, իշխանությունը գիտակցաբար ցեխ է նետում նրանց վրա, ովքեր կարող են խանգարել ազատագրված տարածքները հանձնելու Նիկոլի ծրագրերին։ Պարզապես Նիկոլը չգիտի, որ տանկերը ցեխից չեն վախենում։ Իսկ բացի այդ, նա չգիտի, որ տանկերը գոյություն ունեն ոչ նրա համար, որ դրանց թրթուրների տակ ճզմես քաղաքական ընդդիմախոսներիդ. դրանք գոյություն ունեն նրա համար, որ հաղթես արտաքին թշնամուդ և պաշտպանես հայրենի հողը։