Անվճար տեղեր բուհում՝ հետագայում կադրային բացը լրացնելու համար
Կառավարությունն օգոստոսի 15-ի նիստում որոշում ընդունեց հաստատել ՀՀ –ում 2019/2020 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու որոշման նախագիծը:
Որոշման մեջ ասվում է՝ Արցախի Հանրապետությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ինտերնատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի ներկայիս ու ակնկալվող կադրային պահանջարկը, մարզային առողջապահական կազմակերպությունների կադրային բացը լրացնելու, մարզային առողջապահական համակարգի տարածքային համաչափ զարգացումն ապահովելու և Երևանի՝ կադրային գերհագեցած համակարգը բեռնաթափելու հարցը և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը:
«ՀՀ առողջապահության բնագավառում առկա են բժշկական կադրային ներուժի պատրաստման, նրանց օպտիմալ և տարածքային համաչափ բաշխման խնդիրներ, որոնց արդյունքում, ներկայումս ՀՀ մարզային առողջապահական կազմակերպություններում առկա է շուրջ 300 թափուր բժշկական հաստիք:
Առողջապահական մարդկային ներուժի խիստ անհավասարաչափ բաշխումը Հայաստանի մարզերում, փոխարենը գերհագեցած աշխատաշուկան Երևանում, որտեղ ամեն 10 000 բնակչին ընկնող բժիշկների քանակը 59 է, իսկ մարզային բուժհաստատություններում այդ ցուցանիշը 17.4 է: Փաստացի, բժիշկների թիվը կրկնակի անգամ ավելի մեծ է Երևանում, քան մարզերում, մասնավորապես, եթե Երևանում բժիշկների թիվը 6383 է, ապա մարզերում` 3277: Առողջապահության համակարգը չի կարող զարգանալ, եթե մարզերում առողջապահական ծառայությունները բավարար հասանելի չեն, և մարդկային ներուժը հնարավորին չափ օպտիմալ բաշխված չէ երկրի ողջ տարածքով: Բոլոր մասնագիտություններով բժիշկների պահանջարկը մեծ է հատկապես հեռավոր մարզերում` Լոռիում, Սյունիքում, Շիրակում: Ըստ մասնագիտությունների առավել պահանջված են ընտանեկան բժիշկները, անեսթեզիոլոգները, թերապևտները, նյարդաբաները, վիրաբույժները, մանկաբույժերը և այլն»,- ասված է նախագծում:
Նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այստեղ:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի