Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական հետապնդում սկսելու միջնորդությունը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ
Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցելու Դատախազության միջնորդությունը ԲԴԽ-ին կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: ՀՀ երկրորդ նախագահի գործով փաստաբան Հովհաննես Խուդոյանն է պնդում:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ առայժմ զերծ կմնա մեկնաբանություններից, քանի դեռ չկա ԲԴԽ-ի պաշտոնական հայտարարությունը և հիմնավորումները: Մեր հարցին, թե արդյոք քրեական գործ հարուցելու Դատախազության միջնորդության և Ռոբերտ Քոչարյանի գործի մեջ որևէ կապ տեսնում է, փաստաբանը պատասխանեց, որ տեսնում է:
«Եթե հիմք ընդունեմ պարոն Գրիգորյանի փաստաբանի խոսքերը, ապա անմիջական կապ ունի, որովհետև այդ գործի շրջանակում (դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական հետապնդում են ցանկանում իրականացնել դատավորի կողմից փաստաթուղթ կեղծելու գործով, որը 2019-ի փետրվարին մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով) առգրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող նյութեր, , որը եթե իրականում կապված չէ այդ գործի հետ ինչպես ներկայացնում է դատախազությունը , ապա չէր կարող հիմք հանդիսանալ, որ երկրորդ նախագահի գործի նյութերը վերցվեն, եթե վերցվել են, ապա ես տեսնում եմ»,-ասաց Հ. Խուդոյանը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի