ԲԴԽ-ն բավարարել է Դ.Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվության վերաբերյալ միջնորդությունը
Բարձրագույն դատական խորհուրդը երկու դրվագով բավարարել է Դատախազության միջնորդությունը, իսկ մեկով՝ մերժել։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի տարածած պաշտոնական հաղորդագրությունից։
Նշենք, որ հուլիսի 26-ին Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվության վերաբերյալ։ Հաղորդագրությունում մասնավորապես ասված է.
«Սույն թվականի հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։ Բարձրագույն դատական խորհուրդը, 2019 թվականի հուլիսի 26-ին քննելով միջնորդությունը, լսելով ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է Հարությունյանին, այնպես էլ դատավոր Դ․ Գրիգորյանին, որոշել է ներկայացված միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով՝ մերժել։
Որոշումը հրապարակվել է 2019թ. հուլիսի 27-ին։ Ելնելով վերոգրյալից՝ օրենքի ուժով կասեցվել են նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները»։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն զրուցել էր ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ՝ հարցնելով արդյո՞ք այսօր ԲԴԽ-ն կանգնած է դատավորների կողքին։ Նշենք, որ ԱԺ-ում ԲԴԽ անդամ ընտրվելու ժամանակ նա նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել, որ դատավորները նեղսրտում են՝ ԲԴԽ-ն իրենց կողքին կանգնած չէ։ ԲԴԽ անդամը մեր հարցին ի պատասխան ասաց. «Այո։ Կցանկանամ, որ այս գործը չկապենք իմ ասածի հետ, որովհետև դրանք տարբեր բաներ են», - ասաց Գրիգոր Բեքմեզյանը


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի