Արթիկում 12 մլն դրամ արժողությամբ 800 շիշ կոնյակ են հափշտակել
Ոստիկանության Արթիկի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում անձնական ունեցվածքի գողություն կատարելու փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեկ՝ հուլիսի 27-ին, Արթիկի ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ, 34-ամյա Հայկ Ք.-ն և հայտնել, որ հուլիսի 17-ի ժամը 13:00-ից մինչև հուլիսի 27-ի ժամը 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ իրեն պատկանող՝ Արթիկ քաղաքի Գրիգոր Լուսավորիչի փողոցի թիվ 7 տան հարակից նկուղի երկաթյա դուռը կոտրելու միջոցով այնտեղից գողացել են 800 շիշ՝ 0,5 լիտր տարողությամբ, 3 աստղանի «Արարատ» կոնյակներ:
Հայկ Ք.-ն ոստիկաններին հայտնել է, որ գողության հետևանքով իրեն պատճառվել է 12 մլն դրամի (25 000 դոլար) նյութական վնաս: Արթիկի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի