Հայաստանը՝ որպես Կովկասի Սիլիկոնյան հովիտ
CNN Հունաստանը հրապարակել է հոդված Հայաստանի մասին տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ WCIT 2019 համաշխարհային կոնգրեսի նախօրեին:
Զեկույցի հեղինակ Կոստաս Փլիաքոսի խոսքով՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանում Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն է եղել, իսկ հետո վերածվել է Հարավային Կովկասի Սիլիկոնյան հովտի:
Հեղինակը նշել է, որ տասը տարվա ընթացքում Հայաստանը մտել է նոր տեխնոլոգիաների ոլորտ, ընդ որում՝ ոչ միայն աութսորսինգի առումով, այլ նաեւ որպես նոր գաղափարներ, հավելվածներ եւ պրոդուկտ արտադրող:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանը երկիր է, որտեղ կան ամենամեծ թվով կին ՏՏ մասնագետները (33 տոկոս):
Լրագրողները նաեւ այցելել են Երեւանում այնպիսի ՏՏ ընկերություններ, ինչպիսիք են PicsArt-ը, BetConstruct-ը, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը եւ ArMath ինժեներական լաբորատորիան, ինչպես նաեւ տեխնոլոգիական կենտրոնն ու COAF Smart կենտրոնը Վանաձորում:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ WCIT 2019 համաշխարհային կոնգրեսը: Միջազգային այդ միջոցառմանը, որի կազմակերպիչն է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային միությունը (WITSA) Հայաստանի կառավարության աջակցությամբ, կմասնակցեն փորձագետներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, պաշտոնատար անձինք եւ առաջատար ՏՏ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչները: Կազմակերպչական աշխատանքներն անցկացնում է Առաջադեմ տեխնոլոգիական ընկերությունների միությունը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի