Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Մինչ 2020 թվականի ավարտը Տավուշ գյուղում խմելու ջրի խնդիր չենք ունենալու. մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ծանոթ է մարզի Տավուշ համայնքի խմելու ջրի հետ կապված խնդիրին: Նա հիշեցրեց, որ ինքն էլ այդ համայնքից է և նկատեց, որ խնդիրը 30 տարի առկա է, սակայն այսօր փորձում են համակարգային լուծում տալ: Tert.am-ի հետ զրույցում մարզպետը շեշտեց, որ իրենք կազմել են հանձնաժողովներ, որոնք ուսումնասիրություններ են կատարել, մինչ ժողովրդի կողմից բարձրացված դժգոհությանը:

«Այս ամենի շրջանակներում մենք ունենք պլանավորված 21 ծրագիր և այսօր այդ ծրագրերի նախագծային, նախահաշվային գործընթացների մեջ ենք: Մեր նպատակն է, որ մեր բոլոր համայնքներում խմելու ջրամատակարարման որակը բերվի համապատասխան ստանդարտներ, որովհետև վերջին տարիների ընթացքում իրականացվել է անարխիկ եղանակով: Այս ծրագրերի մեջ մտնում է նաև Տավուշ համայնքի խմելու ջրի հետ կապված խնդիրը: 30 տարի է խնդիր եղել է, վերջապես հանձ ենք առել լուծելու և մինչ 2020 թվականի ավարտը Տավուշ գյուղում ջրի խնդիր չենք ունենալու»,- ասաց Չոբանյանը:

Մարզպետը նշեց, որ Տավուշի մարզում կան համայնքներ, որտեղ ջրի որակի հետ կապված խնդիր կա, թեպետ արտաքուստ թվում է, թե որևէ ջրի հետ կապված որևէ խնդիր չկա: Նա շեշտեց, որ իրենք ինտենսիվ աշխատանք են տանում նաև ջրի որակի բարձրացման հետ կապված:

«Մեզ պետք է, որ ջրամատակարարման համակարգը բերենք այնպիսի ստանդարտների, որ համապատասխան սպասարկող կազմակերպությունների կողմից սպասարկվեն: Վերջին տարիներին այն, ինչ կատարվել է խմելու ջրի համակարգի հետ, կատարվել է պարտիզանական եղանակով, այսինքն՝ համայնքը խնդիրը լուծել է հիմնականում բարերարների միջոցով»,- հավելեց մարզպետը:

Վերջինս նկատեց, որ ընդհանրապես հանրապետությունում խմելու ջրի մատակարարման խնդիրներն ավելի մեծ են ջրային կորուստների առումով՝ շուրջ 70 տոկոս է: Հայկ Չոբանյանը հույս ունի, որ Տավուշի մարզում կկարողանան խնդիրն ավելի արագ կարգավորել, քանի որ մարզի լեռները բավարար ջրային ռեսուրսներ ունեն:

«Զուգահեռ աշխատում ենք նաև ոռոգման համակարգի ուղղությամբ, որը լրացուցիչ դրական ազդեցություն է ունենալու խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վրա, ոչ միայն այն պատճառով, որ շատերը ոռոգում իրականացնում են խմելու ջրով՝ չունենալով ոռոգման համակարգ, այլև այն պատճառով, որ մենք ավելի բարձրադիր գոտիները ոռոգելով, ըստ էության, որոշակի առումով կավելացնենք ստորգետնյա ջրերի ծավալներ: Տավուշում առաջին ուսումնասիրությունը կատարվել է 3 ամիս առաջ, հետո հաշվարկներ են արվել, այսօր քննարկման փուլում է կառավարության հետ, առաջիկայում այս առումով հայտարարություն կանենք»,- ընդգծեց մարզպետը:

Միևնույն ժամանակ Հայկ Չոբանյանը վստահեցրեց, որ Տավուշի մարզում խմելու ջրի ջրամատակարարման առումով ինչ-ոչ վատ վիճակ կամ վիճակի վատթարացում առկա չէ:

«Ուզում եմ հասկանալի լինի, որ առաջիկա տարվա համար մենք կազմել ենք 21 ծրագիր, կան ծրագրեր, որոնք արդեն իրականացման փուլում են: Մենք այսօր այպիսի ծավալի խնդիրներ ենք լուծում, որ չունենք նախագծային ու շինարարական համապատասխան ռեսուրսներ: Զուգահեռ բանակցում ենք նախագծային ու շինարարական կազմակերպությունների հետ, որ ներգրավեն գործընթացում: Վերջերս 2 ճանապարհային տենդեռ ունեինք, որոնցից մեկը Մակարավանքի ճանապարհն էր, որը չեղյալ հայտարարվեց դիմում չլինելու պատճառով»,- եզրափակեց Հայկ Չոբանյանը: