Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները Ապարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ Հարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցը Դուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափով Իրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ Սա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էր Հայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլում Տեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին Սա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում են Երեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցում Բելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Թուրքիային Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանում

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկըՇենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնումՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններՊրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը ՊերուումՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշըՀայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցերՆոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)ԱՄՆ-ում կիրակի օրը հազարավոր ավիաչվերթներ չեղարկվել կամ ուշացել ենԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հայաստան

Շատիվանքի պարիսպը փլվել է, 3 աշտարակները՝ ճիշտ է ճաքած, բայց տեղում էին, այս տարի դրանք էլ քանդվեցին, կատարյալ անտերություն է. մարզի բնակիչն ահազանգում է

 

Եղեգիսի կիրճում Շատիվանքի պարիսպը փլվել է, օր-օրի, ժամ առ ժամ քանդվում է, կատարյալ անտերություն է, իսկ երբ ահազանգում ես՝ ձայն բարբառո հանապատի. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ահազանգեց Վայոց ձորի մարզի բնակիչ Մարատ Զաքարյանը:

Ըստ նրա՝ ինքը գարնան է տեսել նման վիճակը և բոլոր պատկան մարմիններին դիմել է:

«Երեք ամիս առաջ եմ տեսել, նկարել եմ, փաստերը ներկայացրել Հուշարձանների պահպանության գրասենյակին, մի հատ ճիգ չեն անում՝ էտ կառույցը կամ կա, կամ չկա: Պատմամշակութային այս գոհարը գրանցել են առավել վտանգվածների ցուցակում ու վերջ: Գնացել, բարձրացել եմ իրենց մոտ՝ հսկա շենք է, հազար աշխատող ունեն, քարտուղարներ ունեն, բայց ոչինչով չեն զբաղվում: Ասում են՝ նկարները ուղարկեք, ուղարկում եմ, ահազանգում եմ, զանգում եմ՝ կա՛մ չեն պատասխանում, կա՛մ էլ պատասխանում են, թե Մշակույթի նախարարությանը դիմեք: Զանգում եմ Մշակույթի նախարարություն՝ ասում են՝ ի՞նչ եք խոսում, դա իրենց գործառույթն է, և այլն և այլն»,-ասաց նա:

Զաքարյանը նշեց, որ անցյալ տարի էլ է եղել վանքի տարածքում, նկարել. «Հարավային կողմից պատը երեք աշտարակ ուներ: Աշտարակները՝ ճիշտ է ճաքած, բայց տեղում էին, այս տարի արդեն քանդվել են: Եթե անցած տարի տիրություն արվեր, ինչ-որ բան արվեր, աշտարակները չէին փլվի»:

Մարատ Զաքարյանը նշեց, որ բացառված չէ նաև մարդկային գործոնը:

«Որպես պատմամշակութային արժեք՝ մենք իրավունք չունենք դրանց չհետևելու: Գանձագողությունը տարածված է, մեր վանքերը, խաչքարերը շուռ են տալիս: Բարձրացել են, քանդել Հակոբ Ջուղայեցու գերեզմանը, տապանաքարին ձեռք չեն տվել, գլխի մահարձան խաչքարը տեղում է, բայց տակից քանդել են, թե ի՞նչ են հանել, հանե՞լ են արդյոք, թե՞ չեն հանել՝ դա հարց է, բայց պղծել են: Կողքից Մատիսի Պետրոսի խաչքարը հանել են ու շպրտել են գետնին՝ կոտրվել, երկու մասի է բաժանվել. խայտառակ դրություն է»,-ասաց նա:

Զաքարյանին վրդովեցրել է Շատիվանքի նման հզոր կառույցի նկատմամբ նման վերաբերմունքը. «Շատիվանքը ՀՀ-ի գոհարներից մեկն է, ժամանակին Սովետական միության գիտնականները սխալմամբ Գլաձորի համալսարանը տարել տեղադրել են Թանահատ վանքում, բայց բոլոր փաստերի համադրությունը, տարածքի ուսումնասիրությունը բերում են նրան, որ Շատիվանքը հենց Գլաձորի համալսարանն է. 4 գերեզմանոց ունի, ջրաղաց, մեծ լսարաններ ունի, ստորգետնյա 28 սենյակներ, ցորենի մեծ ամբար, ջրաղաց, ձիթհան, երեք ախոռ, հեռվից՝ 4 կմ-ից բերած ջրագիծ ունի, շատ հայտնի մարդիկ են այստեղ թաղված»:

Զաքարյանը նշեց, որ գրել է նաև պատգամավոր Վարազդատ Կարապետյանին, ով արագ արձագանքել է և խորհուրդ տվել դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանին, ում հետ դեռևս կապ հաստատել չի հաջողվել: «Աշխատում եմ բոլոր ճակատներով: Ես հասարակ քաղաքացի եմ, որ իմ ձեռքին բան լինի, էս կողմից էն կողմ չեն ուղարկի»,-եզրափակեց նա: