Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Իշխանափոխության 15 ամիսները. ի՞նչ էինք սպասում և ի՞նչ ունենք

 

«168 Ժամ»-ը գրում է.

Դժվար է ասել, թև դեռ ինչքան ժամանակ կպահանջվի, որ­պեսզի թավշյա հեղափոխության խոստացած արդյունքները հասա­նելի դառնան հասարակությանը։ Այս տեմպով գնալու դեպքում, մի­անշանակ է, որ դա շուտ չի լինելու։ Ու դեռ հարց է՝ ընդհանրապես լի­նելո՞ւ է, թե ոչ։ Իշխանափոխության 15 ամիսները ցույց տվեցին, որ նոր իշխանությունները պատ­ատ չեն բավարարել հասարա­կության սպասելիքները։ Արագ փոփոխությունների հույսերն արդարացված չեն ու չեն լինելու։

Տնտեսական իրավիճակն ու սոցիալական կյանքը Հայաստանում իշխանափոխությունից 15 ամիս անց ոչնչով չի լավացել։ Հասարակության ստվար հատվածն առաջվա նման շարունակում է հազիվ գոյություն պաշտպանել։ Նրանց եկամուտները նույնքան ցածր են, որքան նախկինում էին։ Այս առումով իշխանափոխությունը, կարելի է ասել, մինչև այժմ ոչինչ չի տվել։ Աշխատանքի վարձատրության ոլորտում գրեթե փոփոխություններ չկան։ Չհաշված, որ պետական կառավարման ոլորտում հաստատված իմքայլականները սկսել են պետական միջոցների հաշվին իրենց շռայլորեն պարգևատրել։ Ոչինչ, որ իշխանափոխությունից 5 ամիս հետո Հայաստանում կենսաթոշակ չի բարձրացել։ Իհարկե, սպասվում է, որ դա կլինի հաջորդ տարվանից մի ամբողջ 10 տոկոսի կամ 3-4 հազար դրամի չափով։ Գուցե կառավարությունը դա համարի թավշյա հեղափոխության լրջագույն ձեռքբերումներից մեկը։ Բայց հազիվ թե կարելի է կարծել, որ, եթե իշխանափոխություն տեղի չունենար, կենսաթոշակների նման բարձրացում չէր լինի։ Նախորդ կառավարությունն արդեն այդպիսի հիմքեր ստեղծել է: Ընդհակառակը՝ իշխանափոխությունը մի բան էլ հետաձգեց դրա իրականացումը։

Նախկինում էլ կենսաթոշակները պարբերաբար բարձրացել են։ Այլ բան է, որ դա բավարար չի եղել։ Հայաստանում կենսաթոշակները չափազանց ցածր են։

Այնպես չէ, որ սպասվող 10 տո­կոսանոց բարձրացումից հետո պատկերը կփոխվի։ Դրանք կշա­րունակեն ցածր լինել։

Կառավարությունն ի վիճակի չե­ղավ այս ոլորտում մեծ քայլ կա­տարել։ 15-ամսյա վարչապետու­թյան ընթացքում Նիկոլ Փաշինյանը գրեթե ոչինչ չարեց հասարա­կության այդ հատվածի սոցիալա­կան վիճակը թեթևացնելու համար։ Այնպես որ, այսուհետ ևս նրանք կշարունակեն ապրել նույնքան վատ պայմաններում, որքան նախ­կինում էին ապրում։

Թավշյա իշխանափոխության 15 ամիսներին Հայաստանում այդ­պես էլ գնանկում տեղի չունեցավ։ Մի կողմից՝ հասարակության եկա­մուտները չավելացան, մյուս կող­մից՝ ամենուրեք թանկացումներ են։ Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, երբեմն, հասնում է 60-70 տոկոսի՝ մեծացնելով սոցիալական՛ լարվածությունը։ Հասարակության դժգոհությունները կառավարության գործողու­թյուններից պատահական չեն։ Ինչքան էլ փորձ արվի դա կապել նախկինների ռևանշիստական նկրտումների հետ, փաստն այն է, որ սոցիալական վիճակը երկրում լավ չէ։ Մարդիկ աշխատելու ու ըն­տանիք պահելու հնարավորու­թյուններ չունեն, ինչքան էլ կառա­վարությունը հայտարարի, որ բոլո­րի համար գործելու հավասար դաշտ է ստեղծել։

Անգամ, եթե այդպես է, միամտու­թյուն է կարծել, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում բոլո­րը պիտի գործարար դառնային։ Գործարարությամբ զբաղվելու հա­մար ոչ միայն ձիրք, այլև հնարա­վորություններ են պետք, այդ թվում՝ ֆինանսական հնարավորություններ։ Եթե մարդը փող չունի ընտանիքի առօրյա հոգսերը հո­գալու՝ ինչպե՞ս կարող է գումար ներդնել և բիզնես սկսել։ Եվ հետո, ո՞րն է այն բիզնես դաշտը, որտեղ պետք է գործունեություն իրակա­նացնել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում