Դավիթ Անանյանի մորաքրոջ որդիները՝ ՊԵԿ պաշտոնյաներ
«168 ժամ»-ը գրում է.
«Մամուլը բազմիցս գրել է այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը (ՊԵԿ) իր ընկեր-բարեկամ-խնամիներով է լցրել համակարգը։
Անգամ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ԱԺ ամբիոնից բարձրաձայնել էր այն մասին, որ շարունակ նույնաբովանդակ բողոքներ է ստանում Պետական եկամուտների կոմիտեում թափուր հաստիքների համալրման մրցույթների մասին։ Պարբերաբար տեղեկություններ են ստացվում այն մասին, որ այս կամ այն պաշտոնում ՊԵԿ-ում նշանակվել է Դավիթ Անանյանի մտերիմներից մեկը։
Հայտնի է, որ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության համալիր հարկային ստուգումների թիվ 6 բաժնի պետ Արամ Վազգենի Շաքարյանը ՊԵԿ նախագահի մորաքրոջ որդին է։
Ըստ մեր տեղեկությունների՝ Դավիթ Անանյանը հիմա էլ մորաքրոջ մյուս որդուն՝ Արամ Շաքարյանի եղբորն է աշխատանքի տեղավորել իր ղեկավարած գերատեսչությունում։
Արթուր Վազգենի Շաքարյանը նշանակվել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության տեղեկատվական և տեխնիկական անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ։
Այնինչ խոստացվում էր, որ իշխանափոխությունից հետո այլևս ԽԾԲ սկզբունքը չի լինելու աշխատանքի տեղավորման հիմնական ու գերակա պայման»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի