«Հուլիսի 29-ին պետք է մեկնեինք Հուրգադա»․ քաղաքացին դիմելու է իրավապահներին
A & R TOUR տուրիստական ընկերությունից Հուրգանդայում հանգստի տուրիստական փաթեթ գնած Արփենիկ Բաղդասարյանը հայտնվել է անորոշ վիճակում։ NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ վճարել էր ամբողջ փաթեթի համար, եւ հուլիսի 29-ին պետք է մեկնեին Հուրգադա, սակայն երեկ, լուրերից տեղեկանալով Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման մասին, շտապել է A & R-ի գրասենյակ, քանի որ զանգերին գրասենյակից չէին պատասխանում, սակայն տուրօպերատորի գրասենյակի մոտ հասնելով՝ տեսել է դռները փակ, իսկ աշխատողները հարցերին ի պատասխան նշել են, որ ոչինչ ասել չեն կարող, սպասում են ընկերության տնօրենին։ Սակայն, տնօրենն էլ, որը իր խոսքերով՝ գտնվում էր Ազգային անվտանգության ծառայությունում, հուսադրող ոչինչ չի ասել, միայն հավաստիացրել է, որ Հուրգադայում մնացած քաղաքացիների վերադարձից հետ միայն կզբաղվեն նրանց հարցերով։
Այսօր եւս Արփենիկ Բաղդասարյանը գնացել է տուրիստական գործակալություն՝ հասկանալու համար, թե ինչ լուծում է, ի վերջո, իրենց խնդրին տրվելու, սակայն ապարդյուն․ գործակալությունը փակ է եղել․«Երեք անգամ գնացել եմ, սակայն փակ է եղել»։
Արփենիկ Բաղդասարյանը շեշտում է՝ դիմելու է իրավապահներին, որ գործ հարուցեն, հարցն այսպես չի թողելու, ակնկալում է, որ փաթեթի համար իր վճարած գումարը, որն ավելի քան 1 միլիոն է կազմում։
Ավելի վաղ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի քանի ժամ առաջ հայտնել էր, որ մեկնարկել է կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երեւան UJ 5600 չարթերային թռիչքը եւ շուրջ երեքուկես ժամից Հայաստանի Հանրապետության 132 քաղաքացիներ կլինեն հայրենիքում։ Հավելենք, որ նախատեսվում է եւս մեկ թռիչք իրականացնել հուլիսի 29-ի առավոտյան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ չվերթի չեղարկման պատճառն այն է, որ A & R TOUR հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի