ՀՀԿ-ին դատի են տվել. նրանից կվերցնե՞ն Մելիք-Ադամյան փողոցի շենքը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կոնյակագործ Համբարձում Սողոմոնյանի ժառանգները ՀՀԿ-ին դատի են տվել՝ պահանջելով անվավեր ճանաչել 2001 թ․ կնքված առքուվաճառքի պայմանագիրը եւ փոխհատուցել իրենց գույքի շուկայական արժեքը: Բանն այն է, որ Սողոմոնյանի թոռից՝ Յուրի Պոպովից, ՀՀԿ-ն, օգտագործելով իր դիրքը, էժան գնել է «Հին Էրիվան» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող հին շենքը, 5 մլն 500 հազար դրամ՝ 460 քառակուսի մետրի դիմաց, որը հետագայում ապամոնտաժել է եւ կառուցել Մելիք-Ադամյանի գրասենյակը:
ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ մեզ ասաց, որ ՀՀԿ-ն մտահոգված չէ այս հայցով, վստահ է, որ ամեն ինչ օրինական է եղել: Իրենք դեռ չեն ծանուցվել հայցի մասին: Ոմանք կարծում են, որ այս հայցով իշխանությունը փորձելու է ՀՀԿ-ից վերցնել Մելիք-Ադամյան փողոցի շենքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի