ՊԵԿ-ից վստահեցնում են․ մաքսատան աշխատակիցները գործել են օրենքի տառին համապատասխան
Քիչ առաջ Պետեկամուտների կոմիտեն պատասխանեց հուլիսի 25-ի գիշերը Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մեր հրապարակմանը։ Հիշեցնենք՝ մաքսակետի պետ Գեղամ Վանունին իր աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել գործարար, գերմանական Deutsche Post /Գերմանական փոստ/ ընկերության սեփականատեր Արթուր Խառատյանին, որն այս մասին ահազանգել էր «Հրապարակին»։
«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 25-ին Բարգրատաշենի անցակետում տեղի ունեցած դեպքի առնչությամբ քննություն է ընթանում, ուստի ավելի մանրամասն տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել։ Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները գործել են օրենքի տառին համապատասխան, ինչը կարող են փաստել նաև ականատեսները: Բացի այդ առկա են միջադեպի վերաբերյալ տեսագրություններ, որոնք հնարավորություն կընձեռեն համապատասխան մարմիններին պարզել իրականությունը։ Բոլոր այն անձինք, ովքեր գերազանցել են իրենց պաշտոնատական լիազորություններն ու պարտականությունները միանշանակ կկրեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ։», - պատասխանեց ՊԵԿ լրատվության պատասխանատու Լուսինե Մկրտչյանը։ Պատասխանից ակնհայտ է, որ ՊԵԿ-ը փորձելու է ողջ պատասխանատվությունը բարդել հասարակ աշխատողների վրա՝ «մաքսատան վարչության աշծխատակիցների»։ Մինչդեռ հանցագործ վարքը դրսևորել է, ըստ գործարարի, Բագրատաշենի մաքսակետի պետ Գեղամ Վանունին, որի մասին ՊԵԿ-ը լռում է։ Մյուս կողմից ՊԵԿ պատասխանում կա հակասություն։ Մի կողմից նշվումէ, որ քննություն է ընթանում, մյուս կողմից՝ որ «մաքսատան վարչության աշխատակիցները գործել են օրենքի տառին համապատասխան»։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի