Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Դատական համակարգում փոփոխությունների վերաբերյալ Գագիկ Ջհանգիրյանի դավադիր սցենարը տապավեց և դրան «զոհ» գնաց Վահե Գրիգորյանը.Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

ՀՀ-ում հեղափոխություն տեղի չի ունեցել, իսկ դատական իշխանությանը պետք է նուրբ մոտենալ: Դատաիրավական համակարգում փոփոխությունների համար դավադիր սցենար էր մշակվել Գագիկ Ջհանգիրյանի կողմից, ինչի «զոհը» դարձավ Վահե Գրիգորյանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց « Քաղաքական վերլուծությունների ակունք» կենտրոնի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով իշխանության օրակարգում գտնվող դատական իշխանությանը վերաբերող փոփոխություններին:

«Երբ Փաշինյանը հայտարարեց, որ կամ ինքը կդառնա վարչապետ, կամ երկիրը վարչապետ չի ունենա, բացատրում էր նրանով, որ պետք է գործադիր իշխանություն ձևավորվի, ընտրվեց և ձևավորեց գործադիր իշխանություն, այնուհետև սլաքներն ուղղվեց ԱԺ-ի վրա, և կուլմինացիան հոկտեմբերի 2-ն էր, երբ ԱԺ-ն շատ ճիշտ օրենքի նախագիծ էր բերել և ընդունեց: Հիշում եք, թե հակաօրինական ձևով ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին: Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերի իննին, մի խոսքով ճանապարհ էր հարթում, որպեսզի իր ծրագրերն իրականացներ: Այսինքն, գործադիր իշխանության հարցը լուծվեց, օրենսդիր իշխանության հարցը լուծվեց, և պարզվեց, որ դրանք որևէ փոփոխություն չբերեցին Հայաստանին, և հիմա մնացել է դատական իշխանությունը, բայց դատական իշխանությունը ավանդական և նուրբ ոլորտ է և պետք է դատական իշխանությանը նուրբ մոտենալ, և այն, որ ասում է դատական իշխանությունն անպայման պետք է փոխենք, ապա եթե իսկապես հեղափոխություն է լինում, թերևս, հասկանալի է դա, սակայն մեզ մոտ հեղափոխություն տեղի չի ուենցել, և համակարգը չի փոխվել, եթե չասեմ ավելին: Դա պատճառ է դիտվում, որ դատական իշխանությունը թույլ չի տալիս պետության զարգացմանը, բայց մինչ այդ ասում էր տնտեսական հեղափոխության մասին, ինչը ծրագիր էլ մնաց»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ նպատակը միանձնյա իշխանություն ձևավորելն է, ինչ վերաբերում է գործադիր իշխանությանը, ապա այն երբևէ այսքան ոչ պրոֆեսիոնալ չի եղել, բացառությամբ 2-3 կադրի, այդ թվում՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի:

Ինչ վերաբերում է օրենսդիր իշխանությանը, ապա Ռուբեն Հակոբյանն ասաց, որ այնտեղ որոշ պատգամավորների աշխատանքային գրքույկը սկսվել է լրացվել միանգամից ԱԺ պատգամավոր աշխատելու մասին տեղեկությամբ:

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին՝ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ նախ այդ հանձնաժողովը պետք է անդրադառնա այն հարցին, ինչ ժամանակին ասել է Նիկոլ Փաշինյանը. «Տարբեր հարթակներից, գոնե իմ ներկայությամբ, Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ Ապրիլյան պատերազմն Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ, և ՌԴ-ն է նպատել, որ այդ պատերազմը տեղի ունենա: Հիմա այդ հանձնաժողովի թիվ մեկ հարցը պետք է լինել ճշտել Փաշինյանի այդ հայտարարությունը՝ այն համապատասպանում է իրականությանը, թե ոչ»:

Ինչ վերաբերում է դատական համակարգում փոփոխություններին, ապա այդտեղ դավադրական սցենար է գրված, ում կյանքի նպատակը, ըստ բանախոսի, ՀՀ գլխավոր դատախազ լինելն է. «Խորհրդարոնւմ Փաշինյանն ու Ջհանգիրյանն ինձ մոտ էին նստում, և հիշում եմ, որ երբ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցն էր բարձրարցել, Գագիկ Ջհանգիրյանը չմիացավ և հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանն ասաց՝ քո կյանքի նպատակը գլխավոր դատախազ դառնալն է, և դու այսօր քծնում ես իշխանություններին: Այն եզակի դեպքերից է, որ պետք է համաձայնեմ Փաշինյանի հետ: Կարծես պետությունը կրակն է ընկել»:

Դիտարկմանը, թե Ջհանգիրյանը նման կարևոր դերակատարություն ունի այսօրվա իշխանության համար, և այդ դեպքում ինչն է Փաշինյանին խանգարում նրան նշանակել գլխավոր դատախազ, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ նախ Ջհանգիրյանի՝ Սահմանադրական դատարանի հետ կապված սցենարը տապալվեց. «Նախ այդ սցենարը տապալվեց, որին Վահե Գրիգորյանը զոհ գնաց»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: