Գավառի մանկատանը մատակարարված անորակ սնունդը փոխարինվել է
Այսօր «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ը՝ իր կողմից կազմված արձանագրության համաձայն, ստացել է «Ֆոտոն» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի տեխնիկական պահանջներին համապատասխանող սնունդը, ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:
«Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում մեր հաստատությանը մատակարարվող սննդի և մյուս ապրանքների որակական հատկանիշները և արձանագրում անգամ աննշան թերությունները: Այս անգամ ևս հենց մատակարարման պահին նկատել և արձանագրել ենք թերությունները և հրաժարվել ընդունել մատակարարված խմբաքանակը»,- նշել է Նիկոլայ Նալբանդյանը:
ՊՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրել է, որ նույն օրը «Ցիկլոիդ» ՍՊԸ-ի կողմից մատակարարված 50 լ հյութի տուփերի վրա բացակայել է համապատասխան մակնշումը՝ հյութի մեջ առկա առնվազն 40% թարմ մրգերի և պտուղների ծավալային մասին տեղեկատվություն առկայության վերաբերյալ: Այս խմբաքանակը ևս մանկատունը չի ընդունել: Այն փոխարինվել է տեխբնութագրին համապատասխանող ապրանքով:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Գավառի մանկատան սննդի ընդունման հանձնաժողովը մատակարարված սննդի արտաքին տեսքի զննությամբ հայտնաբերել էր, որ 10 կգ պղպեղը և 50 կգ խնձորը ընդհանրապես չէր մատակարարվել, իսկ մատակարարված միսը չի համապատասխանում ՊՈԱԿ-ի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի տեխնիկական պահանջներին:
Մանկատան տնօրինությունը հրաժարվել էր ընդունել մատակարարված ապրանքի հերթական խմբաքանակը և տեղում համապատասխան արձանագրություն կազմել՝ ահազանգելով նաև Սննդի անվտանգության պետական ծառայություն՝ պահանջելով համապատասխան մասնագիտական եզրակացություն: Նույն օրը փորձանմուշը ուղարկվել է լաբորատոր փորձաքննության: Այս մասին համապատասխան կարգով տեղյակ է պահվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան վարչությունը:
Բացի այդ, ՊՈԱԿ-ի տնօրինությունը պահանջել է լրացնել չմատակարարված սննդի խմբաքանակը, ինչպես նաև փոխարինել կասկածի տեղիք տված մսամթերքը:
Մատակարար ընկերությունը եռօրյա ժամկետում վերացրել է արձանագրված թերությունները:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի