Այս տարվա 6 ամիսներին գրանցվել է 6,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ. Գյուղոլորտը 7,3 տոկոսով անկում է գրանցել
Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է Տնտեսական ակտիվության ցուցանիշի 6.5% աճ:
Վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով, այս տարվա հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 3,4 տոկոս: Հատկանշական է, որ մայիսին այդ ցուցանիշը եղել է 7,3 տոկոս, իսկ ալրիլին՝ 9,5 տոկոս:
Նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրանքն աճել է 6,9 տոկոսով (հունիսը՝ նախորդ տարվա հունիսի 1կատմամբ՝ 12,8 տոկոսով):
Շինարարությունն առաջին կիսամյակում աճել է 4,7 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 8,9 տոկոսով:
Ծառայությունների ծավալն առաջին կիսամյակում աճել է 15,3 տոկոսով, սպառողական գների ինդեքսն աճել է 2 տոկոսով:
Միջին ամսական աշխատավարձն աճել է 5,6 տոկոսով եւ կազմել 179 հազար 783 դրամ: Ընդ որում, պետական ոլորտում աշխատավարձն աճել է 6,4 տոկոսով, մինչդեռ մասնավոր ոլորտում՝ 3,9 տոկոսով:
Արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 0,1 տոկոսով:
Այս տարվա ընթացքում առաջին անգամ աճել է արձանագրվել արտահանման ոլորտում. Այն կազմել է 9,9 տոկոս (4 ամսում գրանցվել է 8,6 տոկոսի անկում): ներմուծումն աճել է 18,9 տոկոսով (4 ամսում նվազել է 1,9 տոկոսով):
Կան նաեւ բացասական ցուցանիշներ. Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում, որի վերաբերյալ տվյալները հրապարակվում են եռամսյակային կտրվածքով, արձանագրվել է 7,4 տոկոսի անկում: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5,5 տոկոսով:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի