Արարատ Միրզոյանը՝ իր սիրելիների հետ, շարունակում է «վոյաժներն» ԱՄՆ–ում
«Հրապարակը» գրում է. Ինչպես հայտնի է, հուլիսի 14-ից Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր ԱՄՆ։ Այցին մենք արդեն անդրադարձել ենք։ Պատվիրակության մի մասն արդեն վերադարձել է, իսկ Արարատ Միրզոյանը՝ իր սիրելիների հետ, շարունակում է «վոյաժներն» ԱՄՆ– ում։ Մենք պարզեցինք, որ Միրզոյանը նախապես պլանավորել է, որ իր հետ մինչեւ վերջ՝ հուլիսի 26-ը, պետք է մնան ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի Նախագահի տեղակալ, իմքայլական Աննա Կարապետյանը, իսկ ԲՀԿ-ական Արման Աբովյանին ու Լիլիթ Մակունցին մոտ մեկ շաբաթ առաջ տուն են ուղարկել։
Ի դեպ, այցը բաժանվել է երեք մասի. Մակունցն ու Աբովյանը մասնակցել են միայն առաջին մասի հանդիպումներին՝ 14–18-ը, Վաշինգտոնում։ Հուլիսի 19-21-ը Միրզոյանը եղել է Բոստոնում, կոնկրետ 20-ին հանդիպել է հայ համայնքի հետ, իսկ հուլիսի 25-26-ը, ըստ պաշտոնական լրահոսի, նա պետք է լինի Նյու Յորքում։ Սակայն Բոստոնի հայ համայնքի հետ հանդիպումից հետո ԱԺ կայքում որեւէ հաղորդագրություն այլեւս չկա ԱԺ նախագահի հանդիպումների մասին։ Ուշագրավ է, որ Մարուքյանը երեկ խուսափեց հարցից՝ ինքն ԱՍՆ-ո՞ւմ է, թե ոչ։ Ասաց միայն, որ իր մասնակցությամբ այցն ավարտվել է հուլիսի 18-ին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի