«Էյ էնդ Ար» տուրիստականի դիմաց բողոքող քաղաքացիները հանդիպել են տնօրենի հետ
«Էյ էնդ Ար» տուրիստական ընկերության գրասենյակում ընկերության տնօրենը եւ Հուրգադա–Երեւան չվերթի չեղարկման դեմ բողոքող քաղաքացիները քննարկում են անցկացրել։ Բողոքող քաղաքացիները պահանջում էին հստակ պատասխան տալ իրենց, թե արդյոք չվերթ լինելու է, իսկ եթե ոչ, պահանջում էին վերադարձնել տուրիստական փաթեթի գումարը։
Քաղաքացիներից ոմանք կտրականապես հրաժարվում էին մեկնել նույնիսկ եթե չվերթն իրականացվի՝ պատճառաբանելով, որ կորցրել են վստահությունը եւ չունեն երաշխիք, որ չեն հայտնիվի այսօր Հուրգադայում մնացած քաղաքացիների կարգավիճակում։
Այնտեղ էին նաեւ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ովքեր քաղաքացիներից հետաքրքրվում էին, արդյոք չեն ցանկանում դեպքով հաղորդում ներկայացնել Ոստիկանություն։
Ավելի ուշ լրագրողների հետ խոսեց փաստաբան Արսեն Մկրտչյանը, որը նշեց, որ այս պահին իրենց համար առաջնային է հուրգադայում մնացած քաղաքացիների վերադարձի կազմակերպումը, հետո նոր կխոսեն փոխհատուցման մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Էյ էնդ Ար» տուրիստական ընկերության դիմաց բողոքի ակցիա են անում մի խումբ քաղաքացիներ։ Նրանք այդպիսով իրենք դժգոհությունն են արտահայտում Հուրգադա–Երեւան չվերթի չեղարկման կապակցությամբ։ Քաղաքացիներիղղ մեկն ասել է, որոնք պետք է այսօր Երեւանից մեկնեին Հուրգադա, սակայն չվերթը չի իրականացվել։
Ավելի վաղ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի