«Այն, ինչ կարելի է Զևսին, չի՞ կարելի եզին». Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
«Ռոբերտ Քոչարյանը տանկ չի հանել ժողովրդի վրա, այն, ինչ որ տեղի ունեցավ Իջևանում, Նիկոլ Փաշինյանը նույն բանն արել է 2008-ի մարտի մեկին, 2018-ին՝ ապրիլին, Նիկոլ Փաշինյանն է Բաղրամյան փողոցը փակել, Նիկոլ Փաշինյանն է պաշարել ԱԺ-ն, հիմա ժողովրդից ի՞նչ է ուզում. այն, ինչ կարելի է Զևսին, չի՞ կարելի եզին….»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե՝ «ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրանք, նշանակում է՝ ասում են, որ ես իրավունք ունեմ զինված ուժերն ու տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել»:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ անկախ իր պաշտոնից, ծագումից, անցյալից, ներկայից ու մշուշոտ ապագայից՝ նա, ում մտքով կանցնի Հայաստանում ներքին թշնամանք մտցնել, սևերի-սպիտակների բաժանել, էլ չեմ ասում՝ տանկեր մտցնել, գլուխը թող խփի էդ տրուբին, չի՛ կարելի. Հայաստանում պիտի լինի միասնություն, բոլորս պետք է համախմբվենք՝ հանուն մեր ազգային գաղափարախոսության և ընդդեմ պանթուրքիզմի:
Այսօր մենք որևէ մեկի դեմ չենք պայքարում. մեր պայքարն ընդդեմ չի, մեր պայքարը հանուն է: Մենք չենք ասում՝ սեր և համերաշխություն, և փոխարենը՝ ատելություն քարոզում»,-ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ վարչապետ Փաշինյանի հետ խնդիր չունի, խնդիրը նրա վարած քաղաքականության հետ է:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի